Կազմակերպության առաքելությունը
Աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաև հասարակության խոցելի խմբերի խնդիրների վերհանմանը:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Գործունեության նպատակները և առարկան

1 Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են.
1.1 Աջակցել համայնքների զարգացմանը մշակութային, բարեգործական, կրթական, սոցիալական, երիտասարդական և այլ ծրագրերի իրականացման և աջակցման միջոցով:
1.2 Կազմակերպությունը հետապնդում է իրականացնել և աջակցել համայնքների բնակչության ընդհանուր նյութական և բարոյական զարգացմանը նպաստող ծրագրերը:
1.3 Աջակցել և իրականացնել ծրագրեր` նպատակ ունենալով զարգացնել և օժանդակել համայնքներին պետական մարմինների, ընկերությունների, հասարակական կազմակերպությունների և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջանձնային և միջազգային կապերը:
1.4 Կազմակերպության բոլոր միջոցները և հնարավորությունները, ֆինանսական, նյութական, մարդկային և բարոյական ռեսուրսները ի նպաստ դնել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց նպատակները և գործողությունները համապատասխանում են կազմակերպության նպատականերին:
1.5 Կազմակերպել միջոցառումներ և իրականացնել տնտեսական գործունեություն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով` նպատակ ունենալով ֆինանսավորել կազմակերպության նպատակների իրականացմանն ուղղված գործողությունները:
1.6. Նպաստել ՀՀ Գեղարքունիքի մարզում գործազրկության մակարդակի նվազեցմանը:
2 Նպատակների և խնդիրների իրականացման համար կազմակերպությունն իրավունք ունի.
2.1 Տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.
2.2 Կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր.
2.3 Օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
2.4 Համագործակցել ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը.
2.5 Իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ.
2.6 Ստեղծել առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին:
2.7 Զանգվածային լրատվության միջոցով Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Եվրոպական համագործակցություն և ինտեգրացիա
  • Երիտասարդական տեղեկատվություն
  • Համայնքային զարգացման ծրագրեր
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
  • Քաղաքացիական հասարակության զարգացում
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Արմեն Հովհաննիսյան
Էլ․ փոստ: cdcsnon@mail.ru
Վայր: Գեղարքունիքի մարզ
Հասցե համացանցում: https://web.facebook.com/%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D6%87-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D6%
Հեռախոսահամար: +37493106040