Կազմակերպության առաքելությունը
«Գողթի երիտասարդական միություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն, իսկ կրճատ ձևով՝ «ԳԵՄ») ոչ կառավարական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը կոչված է աջակցելու Գողթի երիտասարդությանը՝ իրենց հուզող ու մտահոգող հարցերում, կազմակերպելու և իրականացնելու սոցիալական, բնապահպանական, առողջապահական, գիտական, կրթական, մշակութային, տեղեկատվական, խորհրդատվական և այլ հասարակական նշանակության ծրագրեր և միջոցառումներ:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Կազմակերպության խնդիրներն են.
• Օժանդակել երիտասարդական կազմակերպությունների կողմից համատեղ նախագծերի եւ ծրագրերի իրականացմանը:
• Աջակցել երիտասարդության մտավոր, հոգևոր եւ ֆիզիկական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:
• Կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ և տարբեր ցուցադրություններ:
• Աջակցել գիտելիքի ազատ բովանդակության ձեռքբերմանն ու տարածմանը հատկապես ԳԵՄ-ի տարբեր նախագծերի միջոցով:
• Աջակցել վերոնշյալ նպատակներին ուղղված կամավորական աշխատանքներին:
• Կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կանոնադրությամբ չնախատեսված և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
Կազմակերպության նպատակներն են.
• Նպաստել Գողթում երիտասարդական կյանքի ակտիվացմանը ու զարգացմանը:
• Նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, զարգացմանն ու կայացմանը:
• Նպաստել շրջակա միջավայրի բարեկարգմանն ու պահպանմանը:
• Նպաստել երիտասարդների սպորտային կյանքում ներգրավմանը:
• Նպաստել երիտասարդության շրջանում պատմամշակութային արժեքների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը՝ արշավների և էքսկուրսիաների միջոցով:
• Նպաստել երեխաների և երիտասարդության առողջ ապրելակերպի դաստիարակության մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը,
Համայնքային կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Առողջ ապրելակերպի խթանում և սպորտ
  • Բնապահպանություն և շրջակա միջավայր
  • Երիտասարդների առողջություն
  • Կամավորական աշխատանքի զարգացում
  • Համայնքային զարգացման ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Մելիք Մկրտչյան
Էլ․ փոստ: meliq.mkrtchyan89@gmail.com
Վայր: Կոտայքի մարզ
Հեռախոսահամար: +37496 12 12 21