Կազմակերպության առաքելությունը
Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը (այսուհետ` ՍՈՒԽ ) հիմնադրվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2010 թվականին` ի շահ և ի պաշտպանություն սփյուռքահայ ուսանողների:
ՍՈՒԽ հիմնական նպատակն ու առաքելությունն է աջակցել սփյուռքահայ ուսանողներին այն տարաբնույթ խնդիրների լուծման հարցում, որոնց նրանք առնչվում են Հայաստանում` ուսումնական, սացիալական, իրավական ոլորտներում: ՍՈՒԽ-ը պարտականություն է ստանձնել նաև համախմբել Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներին, տեղեկացնել և պաշտպանել վերջիններիս իրավունքները, օգնել նրանց ավելի արագ ինտեգրվել հայաստանյան կյանքին:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Մեր նպատակները
• պաշտպանել սփյուռքահայ ուսանողների շահերն ու իրավունքները,
• համախմբել ՀՀ բուհերում սովորող սփյուռքահայ ուսանողներին համընդհանուր շահերի շուրջ,
• օգնել սփյուռքահայ ուսանողներին հնարավորինս արագ ինտեգրվել հայաստանյան կայնքին,
• նպաստել սփյուռքահայ ուսանողների գիտա - կրթական, ստեղծագործական, հոգևոր և ֆիզիկական զարգացմանը,
• աջակցել սփյուռքահայ ուսանողներին առընչվող ուսումնական, սոցիալական, իրավական և այլ ոլորտներում առկա խնդիրների լուծմանը,
• ապահովել ՀՀ բուհերում սովորող սփյուռքահայ ուսանողների մասնակցությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործընթացներին:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Աշխատանք սփյուռքահայ երիտասարդության հետ
  • Համագործակցություն Արցախի եւ Ջավախքի հետ
  • Մշակութային մասնակցություն և ծրագրեր
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
  • Ուսանողական ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Սամվել Մկոյան
Էլ․ փոստ: spyurqahay@gmail.com
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: https://www.facebook.com/SUX.uhk
Հեռախոսահամար: + (374) 55 888 220