Կազմակերպության առաքելությունը
2.1. Կազմակերպության գործունեության նպատակներն են՝ նպաստել երիտասարդների զարգացմանը անհատական մակարդակում՝ մասնագիտական կողմնորոշման, հմտությունների զարգացման, տեսական և գործնական գիտելիքների տրամադրման դասընթացների և այլ ակտիվությունների միջոցով։ Նպաստել երիտասարդների զարգացմանը համայնքային մակարդակում՝ հող նախապատրաստելով նրանց հետագա գործունեության համար։ Ակտիվ մասնակցություն ունենալ բնապահպանական հիմնախնդիրների կարգավորման ոլորտում՝ պոչամբարների շահագործում, հանքերի բացում, շրջակա միջավայրի պահպանություն։ Աջակցել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործընթացներին՝ երիտասարդների և կանանց մասնակցությունը ապահովելով։ Խթանել հասարակության մասնակցությունը հանրային կառավարման բոլոր մակարդակներում: Խթանել երիտասարդների ներգրավածությանը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Դիտարկել ՏԻՄ և ԱԺ ընտրությունները, ինչպես Հայաստանում այնպես էլ տարածաշրջանում։
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
2.2. Կազմակերպության գործունեության առարկան և խնդիրներն են՝ օրենքով սահմանված կարգով՝
• Իրականացնել տարատեսակ ակտիվություններ, որոնք կնպաստեն մարզաբնակ կանանց հզորացմանը, ձեռներեցության հմտությունների զարգացմանը, կամավորական աշխատանքին ուղղորդելը։ Իրականացնել աշխատատեղերի բացման ուղղված մի շարք միջոցառումներ։
• Իրականացնել սոցիալական ձեռնեցության, մարզերում ագրո, էկո, էքստրեմալ տուրիզմի զարգացման վերաբերյալ դասընթացներ։
• Իրականացնել երիտասարդության առողջ ապրելակերպի խթանմանը նպաստող միջոցառնումներ։
• Կազմակերպել տեղային, հանրապետական և միջազգային նշանակության մշակութային փառատոններ, երիտասարդական տարաբնույթ միջոցառումներ, դրանով նպաստելով փորձի փոխանակմանը, ժամանցի կազմակերպմանը, նոր տաղանդների բացահայտմանը, նրանց կայացմանը, միջմշակութային երկխոսության հաստատմանը:
• Կազմակերպել և իրականացնել սահմանափակ հնարավորություններով քաղաքացիների հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր:
• Կազմակերպել և իրականացնել սոցիալապես խիստ անապահով մարդկանց, ծերերի (ծերանոցների), մանկատների և զոհված ազատամարտիկների ընտանիքների հիմնախնդիրների կարգավորմանն ուղված բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ:
• Իրականացնել տեղական և տարածաշրջանային հետազոտություններ՝ ինչպես տվյալ կազմակերպության հետագա գոծունեության, այնպես էլ տարածաշրջանում հետազոտության կարիքն ունեցող այլ ծրագրերի համար։
• Իրականացնել մարդու իրավունքների, գենդերային հավասարության և կանանց հզորացմանն ուղղված մի շարք ծրագրեր։
• Կազմակերպել և իրականացնել պատմամշակութային կոթողների, հուշարձանների և այլ կառույցների պահպանմանն ու բարեկարգմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ:
• Տեղական, տարածաշրջանային և միջազգային տոների ժամանակ իրականացնել գիտահետազոտական, մշակութային արշավներ։
• Կազմակերպել և իրականացնել ծրագրեր ներքին և արտաքին միգրանտների, փախստականների հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծմանն ուղղված՝ ապահովելով երիտասարդների ներգրավվածությունը։
• Կազմակերպել և իրականացնել եվրոպական ինտեգրացիայի և քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
• Իրականացնել առողջապահական ոլորտի հետ առնչվող, այդ ոլորտի զարգացումը խթանող, երիտասարդության և ոլորտի միջև կապը հաստատող և ամրապնդող ծրագրեր, անդրադառնալ առողջապահության ոլորտում առկա և երիտասարդությանը հուզող կամ երիտասարդության հետ առնչվող հարցերին:
• Կատարել հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապևտիկ, շտկողական և վերականգնողական աշխատանքներ:
• Կատարել և/կամ կազմակերպել խորհրդատվական, հետազոտական, վերլուծական, վիճակագրական, մշտադիտարկման, մոդելավորման, փորձագիտական, մեթոդական, ուսուցողական, թարգմանչական աշխատանքներ:
• Օտար լեզուների, արվեստների և հաղորդակցական հմտությունների ուսուցում:
• Կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ, դասընթացներ՝ անհատական և խմբային ձևերով:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Գենդերային խնդիրներ
  • Եվրոպական համագործակցություն և ինտեգրացիա
  • Միջազգային համագործակցություն
  • Համայնքային զարգացման ծրագրեր
  • Քաղաքացիական հասարակության զարգացում
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Ժորժ Սեյրադարյան
Էլ․ փոստ: pycd.ngo@gmail.com
Վայր: Շիրակի մարզ
Հասցե համացանցում: https://www.facebook.com/pycd.ngo/notifications/
Հեռախոսահամար: +37498664750