Կազմակերպության առաքելությունը
Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության միջոցով աջակցել իրավական, ժողովրդավար, զարգացած տնտեսությամբ և բնակչության բարձր կենսամակարդակով պետության կայացմանը
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Նպատակն է` նպաստել հասարակության խոցելի խմբերի քաղաքացիական, աշխատանքային, զբաղվածության ու սոցիալական իրավունքների իրացմանն ու շահերի պաշտպանվածությանը:

Խնդիրներն ու գործունեության ուղղությունները`
1. Մասնակցել օրենսդրական և պետական քաղաքականության բարեփոխում ների մշակման, իրականացման և վերահսկման/մոնիթորինգի գործընթացներին:
2. Աջակցել քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մասնակցային կառավարման, սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ համակարգի ու մշակույթի զարգացմանը:
3. Մատուցել իրավաբանական, տեղեկատվական խորհրդատվական, մասնագիտական կողմնորոշման ծառայություններ և իրականացնել համապատասխան կրթական ծրագրեր:
4. Աջակցել նոր աշխատատեղերի ստեղծմանը` ՓՄՁ ու համայնքային համաչափ զարգացման քաղաքականությունների և ծրագրերի մշակման ու իրազեկման և ինքնազբաղվածության խթանման միջոցով:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Գնահատում և մոնիթորինգ
  • Երիտասարդական քաղաքականություն
  • Երիտասարդների աշխատանքի իրավունք
  • Երիտասարդների զբաղվածություն
  • Միջսերնդային համերաշխություն
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Թամարա Աբրահամյան
Էլ․ փոստ: araza.ngo@gmail.com
Վայր: Ք․ Երևան
Հեռախոսահամար: 077.69.04.67