Կազմակերպության առաքելությունը
Նպաստել ՀՀ առողջապահական համակարգի զարգացմանը և կայացմանը, հիվանդությունների աճի նվազեցմանը և կանխարգելամանը։
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Կազմակերպության գործունեության նպատակն է`
Օրենքով սահմանված կարգով իր գործունեությամբ նպաստել ՀՀ առողջապահական համակարգի զարգացմանը և կայացմանը, բժիշկների նեղ մասնագիտական վերապատրաստմանը և ինքնազարգացմանը, բժշկագիտության, գործնական բժշկության զարգացմանը, բժշկական գիտահետազոտական ոլորտի զարգացմանը, հիվանդությունների աճի նվազեցմանը և կանխարգելմանը, Հայաստանում արդի չափանիշների համապատասխան առողջապահական համակարգի և քաղաքացիական հասարակության ինքնագիտակցության ձևավորմանը։
Իր նպատակների իրականացման սահմաններում կազմակերպությունն առաջնահերթ խնդիրներ է դնում․
• Աջակցել հետդիպլոմային շարունական կրթությանը Հայաստանում:
• Կազմակերպել բժշկական եւ բժշկա-կենսաբանական գիտական հետազոտություններ:
• Նպաստել նորագույն բժշկական տեխնոլոգիաների, մոտեցումների ներդրմանը Հայաստանում:
• Համագործակցել Հայաստանի եւ արտերկրի բժշկական կազմակերպությունների հետ:
• Աջակցել եւ գործուն մասնակցություն ունենալ առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումներին եւ գործընթացներին:
• Աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ուղղված իրականացվող միջոցառումներին:
• Պաշտպանել իր անդամների իրավունքներն ու շահերը:
• Առաջնահերթ խնդիրների լուծման ապահովման նպատակով կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է բազմաբնույթ տնտեսական և գործնական միջոցառումներ, համակարգային վերլուծություններ, սոցիոլոգիական հարցումներ, քննարկումներ, գիտական սեմինարներ, ուսուսողական դասընթացներ, խորհրդատվություն, գիտաժողովներ, դրանց արդյունքների ամփոփմանը, քննարկմանն ու հրապարակության ապահովմանն ուղղված տեղեկատվական, թարգմանչական, հրատարակչական և այլ բնույթի աշխատանքներ և այլն:
• Բարեգործական ծրագրերի մշակում և իրականացում մշակութային, կրթական, գիտական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, քաղաքացիների շահերի պաշտպանության և այլ ոլորտներում, ՀՀ տարածքում:
• ՀՀ օրենքով սահմանված կարգով կազմակերպությունն իր կանոնադրական նպատակներն ու խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար կարող է կազմակերպել տարբեր բնույթի դասընթացներ, հետազոտություններ, քննարկումներ և իրականացնել խորհրդատվական ու փորձագիտական ծառայություններ:
• ՀՀ օրենքով սահմանված կարգով կազմակերպությունն իր կանոնադրական նպատակներն ու խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար կարող է կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ, հեռուստա և ռադիոհաղորդումներ, զբաղվել հրատարակչական գործունեությամբ, իրականացնել իր կանոնադրական իրավունքներից և խնդիրներից բխող ծրագրեր ու իր իրավասության սահմաններում կատարել այլ աշխատանքներ:
• Կազմակերպությունը կարող է իր կանոնադրական նպատակներից և խնդրիներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը, նախարարություններին և ՀՀ այլ պետական մարմիններին: Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, միջազգային և այլ հասարակական կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:
• Կազմակերպությունը կարող է ունենալ միջազգային կապեր, անդամակցել միջազգային ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների, կնքել համաձայնագրեր, պայմանագրեր միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների հետ:
• Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և քաղաքներում կազմակերպությունը կարող է հիմնել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, որոնք կգործեն կազմակերպության կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:
• Կազմակերպությունը կարող է հիմնել լրատվության միջոցներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով:
• Բարեգործական ծրագրերի մշակում և իրականացում մշակութային, կրթական, գիտական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, քաղաքացիների շահերի պաշտպանության և այլ ոլորտներում: Կազմակերպությունը իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ծրագրեր:
Միջազգային կազմակերպություն

Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Առողջ ապրելակերպի խթանում և սպորտ
  • Գնահատում և մոնիթորինգ
  • Երիտասարդական գիտական ծրագրեր
  • Երիտասարդական ուսումնասիրություններ
  • Երիտասարդների առողջություն
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Ավագյան Տիգրան Արթուրի
Էլ․ փոստ: asydsarm@gmail.com
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: https://www.facebook.com/TheScientist.arm/
Հեռախոսահամար: +37495706000