Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Նպաստել Գեղարքունիքի մարզում սոցիալ-տնտեսական զարգացմանը, իրականացնել գյուղատնտեսությանն ու արդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրեր, կազմակերպել դասընթացներ, վերապատրաստումներ:
Իրականացնել ծրագրեր, ուղղված հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների առողջության պահպանմանը, համապատասխան բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, երեխաների և երիտասարդների նյութական և բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը:
Իրականացնել ծրագրեր նախակրթության և հանրակրթության և բուհական կրթության ոլորտում, իրականացնել մոնիտորինգներ, հետազոտություններ, առաջարկություններով հանդես գալ համապատասխան պետական մարմիններում:
Նպաստել մարզում առկա բնապահպանական խնդիրների բացահայտմանն ու լուծմանը: Իրականացնել հետազոտություններ, առաջարկություններով հանդես գալ համապատասխան պետական մարմիններ:
Նպաստել մարզում տուրիզմի զարգացմանը, իրականացնել գիդ-ուղեկցորդների վերապատրաստման դասընթացներ, ստեղծել հյուրատների համագործակցության ցացներ:
Նպաստել մարզում մշակութային, սպորտային կյանքի աշխուժացմանը: Կազմակերպել միջոցառումներ, մրցույթներ, ցուցադրություններ:
Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը սահմանված կարգով համագործակցում է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կառույցների, օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գործող բոլոր ուսումնական հաստատությունների, Հայաստանում, Արցախում և արտասահմանում գործող հասարակական, մասնավորապես՝ գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների և անհատների հետ:
Մարզային կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Բնապահպանություն և շրջակա միջավայր
  • Գյուղական համայնքների զարգացում
  • Երիտասարդների առողջություն
  • Համայնքային զարգացման ծրագրեր
  • Սոցիալական աջակցության ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Արամ վարդանյան
Էլ․ փոստ: huysi.dzerqhk@mail.ru
Վայր: Գեղարքունիքի մարզ
Հասցե համացանցում: www.anapahov.am
Հեռախոսահամար: +37477660740