Կազմակերպության առաքելությունը
Oժանդակել Հայաստանում գիտագործնական հոգեբանության և հումանիտար մասնագիտությունների ծավալմանը՝ նպաստելով անձի հումանիտար զարգացմանը և հոգևոր ներդաշնակության հաստատմանը, խթանելով մարդկանց ինքնաճանաչման ու կատարելագործման ներուժի բացահայտումը։
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
• Իրականացնել սոցիալ-հոգեբանական ուղղվածությամբ գիտագործնական աշխատանքներ:
• Նպաստել սոցիալ-հումանիտար տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը գործունեության տարբեր ոլորտներում և բնագավառներում:
• Սատարել մարդու մասին գիտակարգերում նորարար-ստեղածագործական մոտեցումներին:
• Նպաստել մարդկանց առողջ ապրելակերպին, աձնային և մասնագիտական աճին:
• Սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել հասարակության տարբեր շերտերի քաղաքացիներին և պետական ու հասարակական կազմակերպություններին:
• Կատարել հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապևտիկ, շտկողական և վերականգնողական աշխատանքներ:
• Կատարել և/կամ կազմակերպել խորհրդատվական, հետազոտական, վերլուծական, վիճակագրական, մշտադիտարկման, մոդելավորման, փորձագիտական, մեթոդական, ուսուցողական, թարգմանչական աշխատանքներ:
• Երեխաների ու մեծահասակների մտավոր, գեղագիտական և բարոյագիտական զարգացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնում:
• Օտար լեզուների, արվեստների և հաղորդակցական հմտությունների ուսուցում:
• Ուղեկցել և օգնել մարդկանց անձնային, ընտանեկան, մասնագիտական և այլ ոլորտներում ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին:
• Աջակցել երիտասարդ մասնագետներին՝ աշխատանքային ոլորտներում արդյունավետ կերպով բացահայտելու և իրացնելու ներհոգեկան պաշարները:
• Կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ, թրենինգներ, դասընթացներ՝ անհատական և խմբային ձևերով:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդների անհատական զարգացում
  • Առողջ ապրելակերպի խթանում և սպորտ
  • Պայքար ծխելու, թմրամոլության և ալկոհոլիզմի դեմ
  • Հաղորդակցության ունակությունների ուսուցում
  • Սոցիալական աջակցության ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Աննա Թաթուլյան
Էլ․ փոստ: suggeststudio@gmail.com
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: https://www.facebook.com/Suggest-Studio
Հեռախոսահամար: +37499644870