Կազմակերպության առաքելությունը
«ՑՈԼԻՆԵ» ԲՄԻ ՀԿ-ն նպաստում է Շիրակի մարզի աղքատության հաղթահարմանը, ռիսկային խմբերի սոցիա-տնտեսական վիճակի բարելավմանը, երիտասարդների իրազեկմանը, նրանց իրավագիտակցության բարձրացմանը, շահերի պաշտպանությանը,մասնագիտական կողմնորոշմանըՙ ուսուցումների, տեղեկատվության և տարբեր ծառայությունների մատուցման միջոցով:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Նպաստել հասարակության ներկայացուցիչների` հատկապես երիտասարդների Իրավունքների և շահերի պաշտպանությանը,
նրանց բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը,
Տեղեկատվության հասանելիության ապահովմանը,
Միջսերնդային կապի ամրապնդմանը,
Առողջ ապրելակերպի խթանմանը
Բանակ-ծնող-դպրոց  և  Բանակ-ՀԿ-դպրոց փոխգործակցությանը,
 Դեռահասների և պատանիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացմանը և ազգային ոգու բարձրացմանը,
Օժանդակել հասարակության շրջանում հանդուժողական վարքագծի ձևավորմանը և հակասությունների լուծմանն առնչվող գիտելիքների բարձրացմանը:
 Զարգացնել համագործակցությունը հարևան, ինչպես նաև եվրոպական երկրների հասարակական կազմակերպությունների, երիտասարդների և միավորումների հետ,

Աջակցել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործընթացներում երիտասարդների մասնակցությանը,Խթանել նրանց մասնակցությունը հանրային կառավարման բոլոր մակարդակներում:
Աջակցել բնապահպանական  խնդիրների լուծմանը:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Արհեստների և արվեստների ուսուցում
  • Երիտասարդների աշխատանքի իրավունք
  • Երիտասարդների զբաղվածություն
  • Երիտասարդների քաղաքական մասնակցություն
  • Մարդու իրավունքներ և իրավագիտակցություն
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Աննա Թադևոսյան
Էլ․ փոստ: tsolinehngo@mail.ru
Վայր: Շիրակի մարզ
Հասցե համացանցում: tsolinehngo.blogspot.com
Հեռախոսահամար: +37494540336
Ֆաքս: -