Կազմակերպության առաքելությունը
Կազմակերպության առաքելությունը հասարակության իրավագիտակցության բարձրացումն է։
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Կազմակերպության նպատակն է իրականացնել բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ, որոնք նպատակաուղղված կլինեն հասարակության հիմնախնդիրների լուծմանը, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական մեխանիզմների ստեղծմանն ու տարածմանը, մարդու իրավունքների գերակայության ապահովմանը և շահերի պաշտպանությանը։
Կազմակերպության գործունեության առարկան և խնդիրներն են.
• աջակցել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրմանը և ամրապնդմանը, կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների և կառուցակարգերի ներդրմանն ու զարգացմանը,
• նպաստել քաղաքացիների իրավագիտակցության, իրավական մշակույթի և ընկալման մակարդակի բարձրացմանը՝ քաղաքացիների շրջանում օրենքների, իրավական գիտելիքների քարոզչության միջոցով,
• նպաստել պատիժը կրած անձանց և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը, ցուցաբերել իրավական և հոգեբանական աջակցություն, վերաինտեգրել հասարակությունում և ձեւավորել օրինապահ վարքագիծ,
• Կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ցուցաբերել մասնագիտական, այդ թվում` իրավաբանական և հոգեբանական անվճար աջակցություն պետական, մասնավոր և հանրային ոլորտների շահագրգիռ անձանց, ինչպես նաև սոցիալապես անապահով քաղաքացիներին և այլ անձանց,
• աջակցել ՀՀ-ում արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի կայացմանը,
• Տեղական և միջազգային ընտրություններում իրականացնել դիտորդական առաքելություն,
• աջակցել ՀՀ-ում արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը իրականացման գործընթացներին,
• իրականացնել մշտադիտարկում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում օրենքով սահմանված կարգով,
• մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն հասարակության շրջանում իրավապաշտպանության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը և կիրառմանը,
• նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը իրավաբանական ընկերություններում,
• խթանել շահառուների և թիրախ խմբերի մասնակցությունը հանրային կառավարման բոլոր մակարդակներում, ասուլիսների, բանավեճերի եւ քննարկումների կազմակերպում, իրականացում,
• մասնակցել ազգային և միջազգային ծրագրերի մշակմանը և իրականացմանը, այդ թվում` հաշմանդամների և հատուկ կարիքավոր խմբերի զարգացմանը և խնդիրների լուծմանն ուղղված,
• օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին իրավիճակից դուրս գալու և խնդիրները հաղթահարելու հարցերում,
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Գնահատում և մոնիթորինգ
  • Երիտասարդների աշխատանքի իրավունք
  • Երիտասարդների քաղաքական մասնակցություն
  • Մարդու իրավունքներ և իրավագիտակցություն
  • Քաղաքացիական հասարակության զարգացում
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Հասմիկ Պետրոսյան
Էլ․ փոստ: contact.plus@yahoo.com
Վայր: Շիրակի մարզ
Հեռախոսահամար: +37493397542