Կազմակերպության առաքելությունը
Տապանի առաքելությունն է. Նպաստել Հայաստանի կանաչ տարածքների ու կենսաբազմազանության պահպանմանը, վերականգնմանն ու ավելացմանը, անապատացման երևույթների նվազեցմանը, անտառների կայուն կառավարմանը, էներգիայի և ռեսուրների խնայմանն ու արդյունավետ օգտագործմանը, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը՝ համաձայն իր որդեգրած՝ «Մեր հողը նաև գալիք սերունդների ընդհանուր տունն է. նրանց համար թողնենք ոչ թե անապատ, այլ՝ կենդանի հող» տեսլական-կարգախոսին:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Կազմակերպության նպատակն է.
Իր անդամների ինտելեկտուալ և մասնագիտական պոտենցիալի հովանավորումը, նոր հնարավորությունների բացահայտումը և կազմակերպչական կարողությունների միավորումը՝ հանուն Երկրի բնության և նրանում բնակվող կենդանի էակների, ողջ մարդկության անձեռակերտ և ձեռակերտ ժառանգության, մարդկանց ֆիզիկական ու հոգևոր առողջության պահպանման ու վերականգնման, էկոլոգիական անվտանգության ապահովման և բնականոն զարգացման:
Կազմակերպության խնդիրներն են.
• Օժանդակել հասարակության էկոլոգիական աշխարհայացքի ձևավորման և էկոլոգիական դաստիարակության գործընթացներին,
• Քարոզել էկոլոգիական ճգնաժամերի կանխարգելման համաշխարհային առկա փորձի և սկզբունքների մասին գիտելիքները,
• Նպաստել էկոլոգիական ազատախոսության զարգացմանըª բնակչությանը ապահովելով շրջակա միջավայրի և հասարակության առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ,
• Կազմակերպել հասարակական էկոլոգիական հսկողություն և մոնիտորինգ բնօգտագործման, էկոլոգիական անվտանգության, բնական և պատմա-մշակութային արժեքների, հասարակության առողջության ու իրավունքների պահպանման ասպարեզներում օրենսդրության ապահովման և կիրառման նկատմամբ,
• Պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու անհատներին ցուցաբերել համընդհանուր աջակցություն գործող բնապահպան օրենսդրության կատարելագործման և օրենսդրության խախտումների դեմ պայքարում,
• Համախմբել հասարակության կարողություններն ու ջանքերը անապատացման երևույթների դեմ պայքարում,
• Համընդհանուր աջակցություն ցուցաբերել բնական միջավայրի և բնական պաշարների վերականգնման, ռացիոնալ օգտագործման և պահպանման հարցերում,
• Նպաստել հասարակության և բնության միջև ներդաշնակության հաստատմանը,
• Նպաստել կենսաբազմազանության, բնական և պատմամշակութային միջավայրի պահպանմանն ու վերականգնմանը, հասարակության բնականոն զարգացմանը,
• Օժանդակել տնտեսական գործունեության բոլոր ճյուղերում էկոլոգիապես մաքուր, սակավ էներգատար և բնապաշարները խնայող գիտական ծրագրերի ու տեխնոլոգիաների ներդրմանը,
• Նպաստել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կառուցմանը,
• Հիմնել Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները միմյանց կապող էլեկտրոնային կապի ցանց,
• Հիմնել բնապահպանական տեղեկատվական կենտրոն և լրատվական միջոցներ:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Բնապահպանություն և շրջակա միջավայր
  • Լոբբինգ և քարոզչություն
  • Համայնքային զարգացման ծրագրեր
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
  • Սոցիալական աջակցության ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Հրանտ Սարգսյան
Էլ․ փոստ: info@tapan.am
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: https://web.facebook.com/tapanecoclub/
Հեռախոսահամար: +374 91 51 40 23
Ֆաքս: +374 10 52 32 49