Կազմակերպության առաքելությունը
Նպաստել կանանց, երիտասարդների և երեխաների իրավունքների պաշտպանությանը, արժանապատիվ կյանքի ապահովմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը ՀՀ-ում։
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
2․1․ Կազմակերպությունն իր գործունեության գլխավոր նպատակը, առարկան և խնդիրներն է համարում․
ա) Նպաստել Հայաստանի Հանրապետությունում բնակվող կանանց, երիտասարդների և երեխաների իրավունքների պաշտպանությանը։
բ) Աջակցել նրանց իրավական, սոցիալական, կենցաղային, առողջապահական, հոգևոր և մշակութային հիմնախնդիրների լուծմանը։
գ) Ուսումնասիրել միջազգային փորձը, կատարել վերլուծական աշխատանքներ և հանդես գալ առաջարկություններով։
դ) Համագործակցել միջազգային և տեղական համանման կազմակերպությունների հետ։
ե) Քննարկումների, սեմինարների, գիտաժողովների, անվճար դասընթացների միջոցով նպաստել կանանց, երիտասարդների և երեխաների հիմնախնդիրների լուծմանն ու նրանց դերի բարձրացմանը։
զ) Օգնել նրանց ֆինանսապես ու նյութապես (կազմակերպության հնարավորությունների սահմաններում) առողջության ու կրթության հետ կապված հարցերում։
է) Նպաստել կանանց, երիտասարդների և երեխաների առողջ ապրելակերպի ամրապնդմանը և արժանավայել կեցության ապահովմանը, քանզի մեր պետության գլխավոր հարստությունը մարդն է՝ իր ֆիզիկական, մտավոր և բարոյական անսահման ներուժով։
ը) Զերծ պահել կանանց և հատկապես աճող սերնդին բռնության, խտրականության, բարոյաէթիկական և բարոյաէթնիկական անընդունելի նորմերի ազդեցությունից։
թ) Նպաստել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը՝ աճող սերնդի ֆիզիկական առողջության ապահովման համար։
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Առողջ ապրելակերպի խթանում և սպորտ
  • Արհեստների և արվեստների ուսուցում
  • Բնապահպանություն և շրջակա միջավայր
  • Երիտասարդական ձեռնարկատիրություն
  • Մարդու իրավունքներ և իրավագիտակցություն
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Մանուշ Հովնանյան
Էլ․ փոստ: manushhovnanyan@gmail.com
Վայր: Տավուշի մարզ
Հասցե համացանցում: https://web.facebook.com/Contribution-to-Women-and-Children-NGO-277822932398519/
Հեռախոսահամար: 099767557