Կազմակերպության առաքելությունը
Նպաստել հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը և տարածմանը, հայ գրականության և մշակույթի զարգացմանը ։
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
● Համախմբել ու համակարգել մշակութային գործիչների, գրականագետների, թարգմանիչների, ազգագրագետների, արվեստագետների, վարպետների, երգահանների ուժերը, փոխադարձ կապեր հաստատել մշակույթի բնագավառում ներհանրապետական ու միջազգային հասարակական, գրական, գեղարվեստական ու գիտամշակութային կազմակերպությունների միջև, մշակել ու իրականացնել նպատակային ծրագրեր, փոխանակել համապատասխան տեղեկատվություն:

● Ծավալել հայագիտական, գրական, ազգագրական, հրատարակչական, գիտահետազոտական և գիտաճանաչողական գործունեություն, նպաստել մշակութային և հոգևոր արժեքների տարածմանը, հայ գրականության ու մշակույթի զարգացմանը, ազգաբնակչության գրական, գեղագիտական դաստիարակչությանը, ազգապահպան քաղաքականությանը, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախում և Սփյուռքում:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Արհեստների և արվեստների ուսուցում
  • Համայնքային զարգացման ծրագրեր
  • Հոգևոր-մշակութային կրթություն
  • Մշակութային ժառանգության պահպանություն
  • Մշակութային մասնակցություն և ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Լիլիթ Մելիքյան
Էլ․ փոստ: teryan.cultural.center@gmail.com
Վայր: Ք․ Երևան
Հեռախոսահամար: +374 10 587242