Ինչպես ճիշտ սնվել առավոտյան
Մարդիկ արդեն սովորել են առավոտյան տնից դուրս գալ առանց նախաճաշելու, կամ էլ լավագույն դեպքում նախաճաշին մեկ բաժակ սուրճ են խմում, եթե մի քիչ երկար ժամանակ են ունենում ձվածեղ սարքում, կամ թեյ ըմպում ինչ-որ թխվածքով:

Այն ինչ թվարկեցինք, նախաճաշի համար այնքան էլ հարմար սնունդ չեն, անգամ վտանգավոր են օրգանիզմի համար: Կանանց հարկավոր է միշտ հիշել, որ ամենաօգտակար սնունդը պետք է ընդունել հենց առավոտյան, որպեսզի դրանք օրգանիզմի կողմից  հասցնեն  յուրացվել և այնուհետև ծառայեն գեղեցկության ապահովմանը:

 Ասում են, որ ոչ ճիշտ նախաճաշը կազմվածքի   տգեղացման պատճառ է դառնում, վատացնում է մաշկի և մազերի որակը: Այնպես որ, ավելի լավ է հետևել ճիշտ սննդակարգի կանոններին և խուսափել հետագա խնդիրներից: Այժմ մի քանի խորհուրդ, թե ինչպես է հարկավոր ճիշտ նախաճաշել, քանի որ ճիշտ նախաճաշը շատ կարևոր է:

 Դիետոլոգների մեծ մասը կարծում է, որ նախաճաշին անհրաժեշտ է օգտագործել շիլաներ, որոնք մեզ երկար ժամանակ էնեգիայով են ապահովում, կաթնամթերք՝ հարուստ սպիտակուցներով, մրգեր, որոնք պարունակում են շատ վիտամիններ: Թվարկենք մի քանի սննդամթերք, որոնք անհրաժեշտ է ուտել նախաճաշին.

 Առաջին տեղը տրվում է նարնջի հյութին, որը կարող է հագեցնել մեր օրգանիզմը մի  ամբողջ օր:  Այն մեր օրգանիզմը հարստացնում է վիտամիններով, իսկ եթե նարնջի հյութ տանը  չկա, ապա այն կարող եք փոխարինել  ուրիշ  բնական հյութով:

 Նախաճաշին կարող եք օգտագործել նաև հացահատիկ, շիլաներ,  որոնք մեր օրգանիզմը հարստացնում է հանքային աղերով, վիտամիներով և սպիտակուցներով:

 Ամենալավ նախաճաշը նաև առավոտյան միրգ ուտելն է, սակայն խոսքը թարմ մրգի մասին է: Ձմռանը, կամ վաղ գարնանը, երբ թարմ միրգ գտնելը դժվար է, կարելի է օգտագործել չիրեր:

 Պանիրը նույնպես շատ լավ նախաճաշ է, այն զարմանալի սննդամթերք է, քանի որ կաթնամթերքների մեջ միայն  պանիրն է պարունակում մեծ քանակությամբ կալցի և սպիտակուց:

 Առավոտյան նախաճաշին խորհուրդ է տրվում ուտել մեղր, որը  նույնպես էներգիայի աղբյուր է և ամբողջ օր ապահովում է լավ տրամադրությւոն և ուժ՝ աշխատելու համար: