Երևանի կիսամարաթոնի թիմի առաջին թրեյլ մրցավազքը Հայաստանում
Մրցավազքը տեղի կունենա Հայաստանի ամենագեղեցիկ և լեռնային մարզերից մեկում՝ Վայոց Ձորում: Մեկնարկը կտրվի Ռինդ գյուղի ‹‹Զորահ›› գինու գործարանին կից տարածքից: Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ մինչև 100 հոգի:

Երևանի կիսամարաթոնի մրցավազքերը միշտ ունենում են բարեգործական բաղադրիչ և նպատակ ունեն խթանել համայքներին, հատկապես՝ մարզերին, որտեղ կազմակերպվում են: Այդ իսկ պատճառով մասնակցավճարների մի մասը կտրամադրվի Ռինդ գյուղի դպրոցի ենթակառուցվածքային համակարգին՝ բարելավելու կրթական պայմանները և ստեղծելու բարենպաստ պայմաններ դպրոցականների համար:

Մեկնարկի վայրը: Մրցավազքը կմեկնարկվի Վայոց ձորի մարզում Ռինդ գյուղի ‹‹Զորահ›› գինու գործարանի կից տարածքից:

Ընդհանուր վազքատարածությունը կազմում է 13.5 կմ: Բարձրացումը՝ 375 մ:

Մրցավազքի գրաֆիկ

Մայիսի 6

11:00 - 20:00 - մրցույթի մասնակիցների հավաքագրում (վայրի մասին կտեղեկացվի)

Մայիսի 7

8:30 - ավտոբուսները մեկնումը Երևանից (վայրի մասին կտեղեկացվի)

10:30 - 10:45 - ժամանումը Ռինդ

11:15 - նախավարժանք

11:30 - վազքի մեկնարկ

14:00 -  վազքի ավարտ

13:00 - 14:30 – պիկնիկ

15:30 - միջոցառման ավարտ, ավտոբուսների մեկնումը Ռինդից դեպի Երևան

Գրանցվել կարող եք՝ այստեղ