Ինչպես վազքի միջոցով այրել ճարպերը և քաշ կորցնել
Հետաքրքիր է, արդյոք ձեզ համարում եք իսկական վազորդ, թե վազում եք ուղղակի նախորդ օրվա երեկույթին կերած տորթից, շոկոլադից և ախորժալի ուտելիքներից կուտակված ճարպերից ազատվելու համար: Արդյո՞ք վազելը նպաստում է դրան:

Ճարպերը այրելու համար ի՞նչ է խորհուրդ տրվում՝ վազել դատարկ ստամոքսով, թե ուղղակի շատ դանդաղ վազել՝ պահպանելով սրտի նորմալ աշխատանքը: Կամ արդյո՞ք կարելի է վազելիս ունենալ կարճ, բայց արդյունավետ ինտերվալներ: Ահա մի քանի փաստ վազքի և ճարպերի այրման մասին, ինչպես նաև խորհուրդներ, թե ինչպես այրել ճարպերը վազքի միջոցով:

Ի՞նչ է նշանակում այրել ճարպերը

Մեր օրգանիզմն ունակ է օքսիդացնել կամ այրել ճարպերը, ինչպես նաև ածխաջրերի փոխարեն ճարպը օգտագործել որպես էներգիայի աղբյուր: Ճարպերի այրումը կապված է օդի հետ, այսինքն՝ ճարպը քայքայվում է թթվածնի միջոցով: Այսպիսով, ճարպերը հիմնականում այրվում են այնպիսի մարզումների ընթացքում, որոնք կատարվում են մաքուր օդին, ինչպես օրինակ ձեռնափայտերով արշավը լեռներում, վազքը կամ հեծանիվ քշելը:

Ե՞րբ են այրվում ճարպերը

Ճարպերն այրվում են ցածր ինտեսիվությամբ ֆիզիկական վարժություններ կատարելիս: Ինչքան ավելի լավ է ձեր կազմվածքը, այնքան ավելի բարձր տոկոսայնությամբ ճարպ է պարունակվում նյութափոխանակության գործընթացում: Եվ, ինչքան երկար եք կատարում ֆիզիկական վարժությունները, այնքան ավելի շատ ճարպ է այրվում:

Ինչպես այրել ճարպը վազքի միջոցով

Վազքի միջոցով իսկապես այրվում են ճարպերը, սակայն հարկավոր է հիշել, որ այն կատարվում է միայն շատ երկար վազքի ընթացքում: Տեսականորեն կարելի է ասել, որ վազքը պետք է տևի մինչև 8 ժամ: Ավելին, ճարպերն այրվում են նաև վազքից հետո 2-3 ժամ անընդմեջ: Եթե իսկապես ցանկանում եք քաշ կորցնել, ապա այդ ընթացքում օգտագործեք հեղուկներ և շատ քիչ քանակությամբ սպիտակուց:

Մարզվելը դատարկ ստամոքսով 

Եթե ձեզ համար հաճելի է նախաճաշից առաջ դանդաղ վազել՝ ճարպային նյութափոխանակությունը բարելավելու համար, ապա խորհուրդ է տրվում առավոտյան դատարկ ստամոքսով վազել առավելագույնը 40 րոպե, միևնույն ժամանակ թթվածնի սպառումը կլինի 50-60 %:

Բարձր ինտեսիվությամբ մարզումների ազդեցությունը

Երկար դանդաղ վա՞զք, թե շատ արագ վազք սրտի ավելի բարձր հաճախականությամբ: Մի կողմից դանդաղ վազքը հիանալի միջոց է ճարպերը այրելու համար, մյուս կողմից ինտերվալներով ինտենսիվ մարզումներն էլ  նպաստում են մկանների զարգացմանը: Երբ սրտի հաճախականությունը այնքան է բարձրանում, որ գրեթե հասնում է անաերոբիկ վիճակի, մարմինը սկսում է օգտագործել ածխաջրեր և այրել ավելի շատ կալորիաներ մկանային աշխատանքի միջոցով՝ նույնիսկ վազքից հետո:  Այս դեպքում ճարպերը կարող են նաև այրվել մարզումներից հետո (կարելի է ասել նաև, որ մեծ քանակությամբ թթվածին է սպառվում մարզանքից հետո): Բարձր ինտենսիվությամբ, անաերոբիկ մարզանքներ կատարելիս նյութափոխանակության ժամանակ ճարպի տոկոսային հարաբերությունը ավելի ցածր է: Սակայն ինտենսիվ վարժությունների շնորհիվ ընդհանուր կալորիաների սպառումը ավելի բարձր է: Ինչպես նաև վերականգման, ճարպերի այրման համար օրգանիզմին անհրաժեշտ է էներգիա: Այդ իսկ պատճառով ավելի լավ է համատեղել երկար դանդաղ վազքը (երբ կարող ես վազել և հաճելի զրուցել) արագ վազքի (ավելի լավ է վազել շաբաթական մեկ անգամ) հետ:

Անկախ նրանից, թե ճարպերի այրումը արդյունավետ է ընթանում, թե ոչ, կարևորը առողջ սննդակարգն է և բավարար քունը:

 Նյութը՝ https://www.runtastic.com/