5 պարզ միջոց հաջող և անվնաս վազք իրականացնելու համա
Ամենևին էլ պարտադիր չէ լինել մարաթոնյան վազորդ, որպեսզի տառապեք սովորական վազքի վնասվածքներից, ինչպես սրունքային կոտրվածքները կամ ծնկի սարսափելի ցավերը: Վազորդների համար վտանգավոր գործոններ են մարզանքի գրաֆիկի մեջ փոփոխությունները, ոչ սովորական մարզանքները, ընդհանուր ֆիզիկական վիճակը և նույնիսկ լարվածությունը:

“Adidas Runners and RUNBASE Berlin”-ի բժշկական բաժնի պետ Պաուրիա Թահերին քաջածանոթ տեղյակ է, թե ինչ խնդիրների են բախվում վազորդները և թե ինչպես կարելի է կանխել դրանք: Այս հոդվածում նա կիսվում է 5 պարզ միջոցով, որոնք օգնում են իրականացնել անվնաս վազք:

Կազմեք գրաֆիկ

Նախապատրաստվելը արժե ամեն ինչ: Նախքան սեզոնի սկիզբը ժամանակ տրամադրեք և կազմեք մրցավազքերի գրաֆիկը, այնուհետև, դրանք նշեք օրացույցի վրա և ձեր առջև դրեք բարդ, սակայն իրական նպատակներ: Կապ չունի, թե որքան է տարածությունը, կարևորը ճիշտ նախապատրաստվելն է: Գրաֆիկով մարզանքը կօգնի հաղթահարել խոչընդոտները և միշտ լինել կազմ պատրաստ:

Աշխատեք թերությունների վրա

Պետք է խոստովանեք, արդյոք գիտեք ձեր թերությունները: Ճիշտ օգտագործեք հանգստի սեզոնը և այդ ընթացքում ջանասիրաբար աշխատեք ձեր թերությունների վրա: Հանգստի սեզոնը հիանալի ժամանակահատված է, քանի որ ավելի քիչ եք վազում և հավանաբար ավելի հանգիստ եք: Անկախ նրանից, թե ինչքան հաջողակ եք, յուրաքանչյուր վազորդ կամ մարզիկ ունի իր թույլ կողմերը: Լավ մարզավիճակը, ճկունությունը, դիմացկունությունը, ուժը, տեխնիկան, առողջությունը, սնունդը, ապրելակերպը հիմնական գործոններն են, որոնք մեծ ազդեցություն ունեն: Միգուցե նաև ֆունկցիոնալ շարժման հետազոտություն անցնեք, հատկապես եթե նպատակաուղղված վազորդ եք:  

Ստեղծեք ավելի լայն ցանց

Թույլ կողմերի վրա աշխատելուց բացի՝ ավելի տեղեկացված լինելը կարող է ձեզ ավելի ուժեղ մարզիկ դարձնել: Շատ վազորդներ գրքեր չեն կարդում վազքի տեխնիկայի, սնունդի կամ մարզանքի անհրաժեշտ գրաֆիկի մասին: Եվ, սա, իսկապես այնքան էլ խորհուրդ չի տրվում, քանի որ շատ ժամանակ դժվար է լինում հետևել կարդացածին: Փոխարենը, անհրաժեշտ է ստեղծել ավելի լայն ցանց կամ անդամակցել որևէ հասարակական սպորտային ակումբի, ինչպես օրինակ “Adidas Runners”-ին: Այցելեք վայրեր, որտեղ կարող եք հանդիպել եռանդուն և ոգևորող մարզիկների, փորձագետների, ձեզ պես վազորդների կամ ուղղակի այնպիսի մարդկանց, որ կստիպեն ձեզ ավելին անել: Այսպիսի միջավայրում դուք ոչ միայն կոգևորվեք, այլ նաև տեղեկություն և աջակցություն կստանաք: Մարդկանց օգնելը կարող է անհետաքրքիր հնչի, սակայն դա է հաջողության բանալին: Ով գիտի, ինչ կլինի կամ վնասվածք ստանալու դեպքում, որ բժշկին կարելի է դիմել: Այս դեպքերում օգնության է գալիս արդյունավետ և ֆունկցիոնալ ցանցը:

Կազմակերպեք համապատասխան հանգիստը

Մարզվելու գրաֆիկ կազմելն ունի իր դրական կողմը: Այն մշտապես խթանում է կազմ պատրաստ լինելուն: Այնուամենայնիվ, այն կարող է նաև բացասաբար ազդել, երբ ստիպված լինեք բաց թողնել մարզանքը: Եվ, իհարկե, մտածելակերպը մեծ դեր ունի մարզվելու գործընթացի մեջ: Հանգստին պատրաստ լինելը գիտակցական վիճակ է, որը անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզիկի կենտրոնանալու և կատարելագործվելու համար: Ամբողջովին տրվում եք հանգստի և այդպիսով ավելի լավ եք զգում: Ահա այսպիսի մտածելակերպով կարող եք բարձունքների հասնել: Սակայն, եթե առողջ բանականությամբ չեք շարժվում, ապա այս մոտեցումը տեղին չէ: Մարզվելու պասիվ շրջանների ընթացքում ինքնուրույն մարզանքը, յոգան կամ մեդիտացիան նպաստում են ճիշտ մտածելակերպի զարգացմանը:  

Հետևողականորեն պայքարեք խնդիրների դեմ

Ցավոք սրտի, դժվախտ պատահարներն ու վնասվածքները անխուսափելի են: Կարևորը ճիշտ ժամանակին դա գիտակցելն է: Մի անտեսեք խնդիրը և լուրջ մոտեցում ցուցաբերեք: Նույնիսկ փոքր վնասվածքների դեպքում խորհուրդ է տրվում հետազոտության անցնել սպորտային բժշկի մոտ: Հիմնականում, այսպիսի շրջահայաց մոտեցմամբ ավելի շուտ կհասնեք նպատակներին: Եվ, իհարկե, մի խուսափեք երկրորդ անգամ ստուգվելուց, եթե ինչ-որ բանում վստահ չեք: Եթե երկու ախտորոշումներն էլ նույնն են, ապա իսկապես վնասվածք ունեք:  Այս պարագայում ինչքան էլ դժվար լինի, պետք է որոշ ժամանակ չմարզվեք: Շատ ժամանակ բժիշկների խորհուրդներին հետևելով՝ ցավը սպասվածից շուտ է անցնում: Եթե անտեսում եք բժշկի խորհուրդները և շարունակում եք վազել, ապա ոչ միայն վնասվածքն է խորանում, այլ նաև զարգանում են քրոնիկական բնույթի առողջական խնդիրները: Միշտ հիշեք՝ ցավը ժամանակավոր է:

Նյութը՝ https://www.runtastic.com/