Սննդակարգի օրագիր պահելու 7 առավելությունները
Նախաճաշին՝ շիլա, աշխատանքի վայրում՝ մեկ բաժակ սուրճ, ընդմիջմանը՝ բուտերբրոդ, ընթացքում նաև միրգ, իսկ երեկոյան՝ մակարոնեղեն: Եթե ցանկանում եք ունենալ կատարյալ քաշ, ապա պետք է հստակ գիտակցեք ինչ եք ուտում օրվա ընթացքում: Ամենահարմար տարբերակը գրի առնելն է՝ սկսած նախուտեստներից մինչև օրվա ճաշերը: Պարզապես անհրաժեշտ է փոքրիկ նոթատետր պահել գրի առնելու այս ամենը:

Կորցնել քաշ՝ հետևելով սննդին

Գոյություն ունեն հատուկ ծրագրեր բջջային հեռախոսների մեջ, որոնք կարող եք օգտագործել ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ: Սննդակարգին հետևել նշանակում է հետևողական լինել սննդին, ճաշերին և ըմպելիքներին: Սկզբում կարող է մի փոքր դժվար թվալ ամեն ինչ գրի առնելը, սակայն անհրաժեշտ է այդպես անել, քանի որ, իսկապես, արժե:

Եվ, ահա, 7 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ սննդակարգի օրագիր պահել:

● Սննդակարգին հետևելով ավելի գիտակից կլինեք

Մի կտոր խմորեղեն, մի շիշ կոկա-կոլա, իսկ ընթացքում փոքրիկ նախուտեստ: Ահա այսպես են սնվում զբաղված գրաֆիկով մարդիկ, որը, բնականաբար, առողջարար չէ: Սովորաբար օրվա ավարտին հնարավոր չի լինում անդրադառնալ ամբողջ օրվա ընթացքում կերածին: Բայց եթե գոնե մեկ անգամ ուշադրություն դարձնեք, ապա կգիտակցեք, որ, հավանաբար, չափից շատ կալորիաներ եք օգտագործում օրվա ընթացքում: Այս դեպքում օրագիր պահելը ձեզ կօգնի ավելի տեղեկացված լինել սեփական սննդակարգից:

● Սննդակարգի օրագիր պահելը ձեզ ավելի պատասխանատու կդարձնի

Եթե իսկապես ցանկանում եք քաշ կորցնել, ապա սննդակարգին հետևելը ամենաճիշտ ընտրությունն է: Եթե կանոնավոր կերպով հետևեք սննդին, ապա ավելի ուշադիր կլինեք, թե ինչ եք ուտում:

● Տեղեկացված կլինեք, թե ինչ եք ուտում

Արդյո՞ք ձեր սննդակարգը 100% առողջարար է: Դուք օգտագործու՞մ եք բավականաչափ թարմ միրգ և բանջարեղեն: Եվ արդյո՞ք ուշադրություն եք դարձնում ընդհանուր սննդային բաղադրություններին: Եթե գրի առնեք, թե ինչ եք ուտում ամբողջ օրվա ընթացքում, այդ ժամանակ կհասկանաք, թե որն է ձեր իրական սննդակարգը: Ներբեռնելով “Runtastic Balance” բջջային ծրագիրը՝ դուք տեղեկացված կլինեք, թե որքան սպիտակուց, ածխաջրեր և ճարպեր եք սպառում: Այսպիսով կկարողանաք փոխել սննդակարգը և հասնել նպատակին:

● Սննդակարգին հետևելով երբեմն կզարմանաք

Այն օրվանից, երբ սկսեք հետևել սննդակարգին, բազմաթիվ զարմանքի պահեր կապրեք, քանզի նախքան սննդակարգի գրի առնել, դուք երևի չէիք էլ գիտակցում, թե օրական որքան ածխաջուր և ճարպ եք սպառում:

● Տեղեկացված կլինեք, թե օրական որքան կալիորիա է անհրաժեշտ սպառել

Արդյո՞ք գիտեք, թե օրական որքան կալորիա է անհրաժեշտ սպառել: Այս պարագայում մեծ է “Runtastic Balance” բջջային ծրագրի դերը. այն հաշվում է, թե որքան կալորիա է պետք սպառել՝ կախված ձեր նպատակից: Եթե ցանկանում եք նիհարել, ապա պետք է կարողանաք սննդակարգի օրագրով կրճատել կալորիաների քանակը: Սննդակարգին հետևելը կարող է նաև նպաստել առողջ քաշ հավաքելուն: Գուցե մինչև այդ դուք երբեք էլ կանգ չէիք առնի և հարցնի ինքներդ ձեզ, արդյո՞ք բավարար չափով եք կալորիա սպառում:

● Սննդակարգի օրագիրը ցույց կտա ձեր առաջընթացը

Որքան երկար եք սննդակարգին հետևում, այնքան ավելի շատ տեղեկություն եք ունենում ձեր տրամադրության տակ: Կարող եք պարբերաբար նայել վերջին մի քանի օրվա կամ շաբաթվա գրառումներին և եզրակացնել, թե որ սննդակարգն է լավ ազդեցություն թողնում: Միգուցե արդեն մի քանի կիլոգրամ քաշ եք կորցրել: Այսպես հետևեք ձեր առաջընթացին և կկարողանաք առողջ սննդակարգ ունենալ:

● Ավելի առողջ կզգաք և էներգիայով լի կլինեք

Երբ արդեն նկատեք, թե ինչն է առողջարար ձեզ համար, ինչը՝ ոչ, դուք ավելի ու ավելի լավ կզգաք և ամենակարևորը առողջ կլինեք: Ինչպես նաև էներգիայով լի կլինեք ողջ օրվա ընթացքում:

Նյութը՝ https://www.runtastic.com/