6 պատճառ, թե ինչու չեք կարող վազքի միջոցով քաշ կորցնել
Անկախ նրանից, ընդունում եք, թե՝ ոչ, գրեթե բոլորս վազում ենք քաշ կորցնելու, առողջ, երկար ու երջանիկ կյանք ապրելու համար: Միշտ չէ, որ վազքը համարվում է հաճելի սպորտաձև, սակայն այն, միանգամայն, արդյունավետ է և բացի այդ, մյուս կողմից էլ չի նշանակում, որ վայելում ենք քացրավենիքը առանց մեղավորություն զգալու: Այս հոդվածով կներկայացվի պատճառները, թե ինչու միանգամից չեք կորցնում ցանկալի քաշ կամ նույնիսկ ավելացնում ենք քաշը: Քաջատեղյակ լինելով՝ ինչ է կատարվում ձեր օրգանիզմում, կարող եք պահպանել ձեր քաշը առանց որևէ սահմանափակումների:

Պարզ է, որ վազելը բարդ է, սակայն ցանկանում եք հեշտացնել այն, որպեսզի կարողանաք հասնել ցանկալի արդյունքի և այն լինի հաճելի: Բազմաթիվ վազորդների համար նպատակը քաշ կորցնելը չէ, այլ մրցավազքին պատրաստված ներկայանալն է, սակայն շատ վազորդներ էլ կան, որ կենտրոնանում են քաշ կորցնելու վրա:

Ձեզ հետաքրքիր է, կարող եք արդյոք արագացնել քաշ կորցնելը

Դժբախտաբար, երբեմն պատահում է, որ վազորդները սկսում են լրջորեն մարզվել, սկսում են քաշ հավաքել, որը կարող է հիասթափեցնել հատկապես սկսնակ վազորդներին (իսկ մենք զարմանում ենք, թե այդքանից հետո, ինչու են վազորդները շարունակում):

Ահա 6 պատճառ, թե ինչու չեք կարող վազքի միջոցով քաշ կորցնել

  1. Կշեռքը խաբուսիկ է

Եթե կշեռքը մարդ լիներ, ապա նա կհամարվեր շփոթեցնող խորհրդատու: Կշեռքը ցույց է տալիս միայն մի թիվ՝ ձեր բացարձակ քաշը, որը միշտ չէ, որ իրական չափորոշիչն է, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմում:

Խմեք մի գալոն ջուր և կտեսնեք, որ 3.8 կգ ծանրացել եք: Պատկերացրեք երիկամն էլ հանում ենք, և ձեր քաշը իջնում է 0.9 կգ-ով: Իհարկե, սրանք կարող են ծայրահեղ օրինակներ լինել, սակայն դրանք ապացուցում են, որ ձեր իրական քաշը կշեռքի վրա ձեր կշռի փոփոխությունների բացարձակ ճշմարիտ չափումը չէ և հատկապես ձեր մարզավիճակի:

 

2. Ջրի լրացուցիչ պաշար

Երբ մրցավազքին նախապատրաստվելու համար մեծացնում եք մարզումների հաճախականությունը, օրգանիզմը սկսում է պաշարել հավելյալ ջուր՝ վերականգնելու մկանային մանրաթելերը և աշխատող մկաններին գլիկոգեն մատակարարելու համար: Ավելին, նույնիսկ կարող եք ավելի շատ ջուր խմել վազքից հետո ջրավորված մնալու համար: Կշռվելիս ջրի քանակը կարող է ավելորդ քաշ ցույց տալ, սակայն դա պետք չէ կապել մարզումների ինտենսիվության հետ:

3. Մկանը ավելի ծանր է, քան ճարպը

Մենք չենք ասում, որ վազք սկսելուց հետո անմիջապես մի քանի օրվա ընթացքում զբաղվեք բոդիբիլդինգով, սակայն ժամանակի ընթացքում կամրապնդվեն մկանները և կայրվեն ճարպերը: Մինչդեռ այս ամենը հիանալի է լավ մարզավիճակում մնալու և մրցավազքին պատրաստված ներկայանալու համար, իրականում սկսում եք քաշ հավաքել՝ փոխելով ցածր խտության ճարպային հյուսվածքները բարձր խտության մկանային հյուսվածքներով: Եվ եթե մի փոքր քաշ ավելացնեք, ապա վստահ եղեք, որ դա լավ փոփոխություն է, որը կօգնի ավելի արագ վազել և ավելի լավ մարզավիճակում մնալ:

4.  Սպասեք կարճաժամկետ արդյունքների

Արդյո՞ք տեղյակ եք, որ 0.5 կգ կորցնելու համար անհրաժեշտ է այրել 3500 կալորիա: Եթե ցանկանում եք առողջ և անվտանգ կերպով քաշ կորցնել, անհրաժեշտ է օրական այրել 300-600 կալորիա: Այսպիսով, շաբաթական կկորցնեք 0.5-0.9 կգ քաշ: Ամեն առավոտյան քաշը ստուգելով՝ չեք կարող երկարաժամկետ արդյունքներ կամ իրական կորցրած քաշ բացահայտել: Ամեն օր կշռվելու սովորություն ձեռք բերելով՝ դուք կստուգեք ջրավորման տատանումները ձեր օրգանիզմում և ոչ էական քաշը: Նույն ձևով մեկ շաբաթ մարզանքից հետո պետք չէ ակնկալել, որ 5կմ վազքի ընթացքում միայն 1 րոպե կհանգստանաք կամ էլ մեկ շաբաթ վազքից հետո՝ 2.3կգ քաշ կկորցնեք:

5. Չափից դուրս շատ ուտելը էներգիա հավաքելու համար վնասում է

Վազքի միջոցով այրում եք ավելի շատ կալորիա, քան որևէ այլ մարզաձևով զբաղվելիս, սակայն, պետք է հաշվի առնել, որ վազելիս շատ էներգիա է սպառվում, միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ կարող եք ուտել այն, ինչ ցանկանում եք և դրա հետ մեկտեղ քաշ կորցնել: Շատ հաճախ վազորդները ոչ առողջ սնունդ են ուտում՝ արդարացնելով իրենց, որ, օրինակ, մեկ ժամ վազել են և արժանի են համեղ ուտելուն: Հանգստյան օրերի վազքից հետո վազորդների մեծ խմբերի կարելի է հանդիպել մոտակայքում գտնվող սրճարաններում պաղպաղակով սուրճը մի կտոր թխվածքով վայելելիս: Այնուամենայնիվ, դա խանգարում է քաշ կորցնելուն: Վազքի միջոցով, իսկապես, շատ կալորիա է այրվում, սակայն պետք է հետևողական լինեք ոչ սննդարար սննդի քանակությանը, հակառակ դեպքում արագ քաշ կավելացնեք: Ինչպես նաև պետք է հետևել, որ մկանները ստանան անհրաժեշտ ածխաջրեր և սպիտակուց վերականգման համար: Սա ամենաճիշտ լրացում է մեկը մյուսով և, հավանաբար, վազքի ընթացքում քաշ կորցնելու ամենաբարդ մասը: Մեծ կարևորություն պետք է տալ վերականգնմանը  և մկաններին՝ մատակարարելով առողջարար սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են ամրապնդման համար: Որքան շատ եք մարզվում, այնքան ավելի հաճախ եք սովածանում, իսկ այս պարագայում միակ գաղտնիքն այն է, որ պետք լիցքավորվել սննդարար և առողջ սնունդով:

            Միշտ հիշեք, որ ավելի քիչ կալորիաների համար վերականգնումը անտեսելը խորհուրդ չի տրվում երկարաժամկետ մարզումների համար: Կշեռքի ցուցանիշները խաբուսիկ են և դրանց վրա կենտրոնանալը կարող է խանգարել երկարաժամկետ մարզումների արդյունքներին: Եթե կարողանաք պահպանել լավ մարզավիճակը և ավելի շատ մարզվել, ապա կկարողանաք վազել ավելի երկար, ավելի արագ և, ընդհանրապես, կլինեք ավելի առողջ:

Ուշադրություն: Վազորդները յուրաքանչյուր մղոնի ընթացքում այրում են միջինը 100 կալորիա, սակայն դա փոփոխական է՝ կախված արագությունից, տարածությունից և նյութափոխանակությունից:

6. Թաքնված կալորիաներ

Սպորտային խմիչքները և ժելատինը պարունակում են մեծ քանակությամբ կալորիաներ: Կարևոր է, որ սովորություն դարձնեք լիցքավորվել երկար վազքի և ծանր մարզումների ընթացքում մրցավազքին կազմ-պատրաստ և լավագույնը ներկայանալու համար: Ձեզ նաև անհրաժեշտ է լիցքավորվել մարզումների ընթացքում, որպեսզի կարողանաք իրականացնել երկար և դժվար մարաթոնը: Ժելատինը և սպորտային խմիչքները ավելի են հեշտացնում այդ գործընթացը: Այնուամենայնիվ, սա նշանակում է, որ կալորիաների ընդհանուր քանակը, որ կայրեք այսպիսի երկար վազքի և ծանր մարզումների ընթացքում ավելի քիչ կլինեն, քան կարծում եք: Սակայն, նախքան անտեսելը դա, միշտ հիշեք հավելյալ կալորիաները անհրաժեշտ են մրցավազքին լավագույնը ներկայանալու և մարզումներում արդյունք գրանցելու համար: Ցավոք սրտի, դա կարող է նաև քաշ չկորցնելու պատճառ հանդիսանալ:

Եվ այսպես, վազքը միանգամից չի նպաստի քաշի կորստին: Չնայած վազքը լավագույն մարզաձևն է կալորիա այրելու համար, կշեռքը երբեք ճշգրիտ ցույց չի տա ձեր մարզավիճակի և մարզումների առաջընթացը: Շատ մարդկանց վազքի նպատակը հենց քաշի կորուստն է, այդ իսկ պատճառով պետք չէ հաշվի առնել կշեռքի խաբուսիկ թվերը: Փոխարենը ուշադրություն դարձրեք ձեր ինքնազգացողությանը՝ արդյո՞ք ավելի շատ էներգիա եք ստացել, ավելի ուժեղ եք զգում, ձեր հագուստը սկսել է սազել ձեզ: Իհարկե, ձեր զգացողությունները առաջընթացի ամենաճիշտ ցուցանիշներն են:

 Նյութը՝ https://www.runtastic.com/