ՏԱՍՆՄԵԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՁԵՐ ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ ՀԱՎԿԻԹ ՈՒՏԵԼԻՍ
Ձուն երբեք չեն համարում գերանհրաժեշտ սնունդ, բայց բնության այս նվերը, անշուշտ, արժանի է այդպիսի բնորոշման:

Այն շատ սննդարար է և պարունակում է բազմապիսի սննդանյութեր, որոնց մեծ մասը նույնիսկ ներառված չէ այսպես կոչված ամերիկյան սննդակարգում: Կերեք շատ ձու և համալրեք ձեր օրգանիզմը բավարար քանակությամբ սպիտակուցներով, ամինաթթուներով, երկաթով և հակաօքսիդիչներով:

Ձուն օգտակար է մարզիկների և գրեթե բոլոր նրանց համար, ովքեր փորձում են զարգացնել մկանները: Պետք չէ ուտել միայն դեղնուց կամ միայն սպիտակուց, այլ ամբողջ ձուն: Այն հագեցած է ճարպ պարունակող սննդանյութով (խոլին), որն ավելորդ քաշից ազատվելու կարևոր նյութերից մեկն է:

Սննդաբանները պնդում են, որ ձվի գույնը կախված է միմիայն հավի տեսակից և  չի ազդում նրա սննդային արժեքի վրա:

Սպորտի սերտիֆիկացված մասնագետ և սննդաբան դոկտոր Մոլլի Մորգանը կարևորում է ձվի առողջարար նշանակությունը և ներկայացնում է այն մեր ամենօրյա սննդակարգում ներառելու մի շարք պատճառներ:

1. Ձվերը կփրկեն ձեզ. ձեր օրգանիզմն արտադրում է 11 տեսակի ամինաթթու, իսկ ձեզ անհրաժեշտ է ևս ինը, որոնք պարունակում էձուն։ Այս թթուների պակասը հանգեցնում է մկանների զանգվածի կորստի, իմունիտետի թուլացման։Դուք կզգաք թուլությունև հոգնածություն։Բարակ մազերի և մաշկի հետ կապված մի շարք խնդիրների պատճառը ևս այս թթուների պակասն է։

2. Կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Խոլեստերինը կարող է առողջական բազմաթիվ խնդիրներ առաջացնել: Կա լավ և վատ խոլեստերին. ձուն լավ խոլեստերին է պարունակում:

3. Բարձրացնում է իմունիտետը. օրական երկու ձուն կօգնի ձեզ պայքարել վարակների, հիվանդությունների և վիրուսների դեմ: Հավկիթը շատ օգտակար է երեխաների համար, սելենի պակասը կարող է առողջական խնդիրներ ստեղծել և երեխաների, և մեծահասակների համար:

4. Նվազեցնում էսրտի խնդիրների առաջացման հավանականությունը. վատ խոլեստերինի մոլեկուլները մնում են զարկերակի պատերին և առաջացնում աթերոսկլերոզ: Հավկիթը կարգավորում է խոլեստերինի մակարդակը և նվազեցնում սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը:

5. Խթանում է ուղեղի աշխատանքը. խոլինը ձեր մարմնին տալիս է բավարար էներգիա և ուժ, նպաստում է ացետիլխոլինի սինթեզմանը:

6. Ուժեղ ատամներ և ոսկորներ. հավկիթըը վիտամին D- ի հազվագյուտ բնական աղբյուր է: Այս վիտամինը կարևոր է ձեր մաշկի և ատամների համար: Ձուն օգնում է օրգանիզմի կողմիցկալցիումի յուրացմանը, նպաստում է նյութափոխանակությանը:

7. Փայլող դեմք, առողջ մազեր և մաշկ. վիտամին B2, B5 և B12- ը, որոնցով հարուստ է հավկիթը, կարևոր են ձեր մազերի, մաշկի և աչքերի համար: Այս վիտամինները հսկայական դեր են խաղում ուղեղի և լյարդի գործառույթներում:

8. Տեսողություն. լյուտեինը և զեակսանտինը նվազեցնում են տարիքային փոփոխությունների և  կատարակտի ռիսկը:

9. Քաշի կորսուստ. ձուն ճիշտ սնունդ է, քանի որ հալեցնում է ճարպը և օգնում ազատվել ավելորդ քաշից:

10. Հագեցածություն. ձվի սպիտակուցը ազդում է  ախորժակի վրա, ինչպես ցանկացած սպիտակուցային սնունդ: Կշտանալու ինդեքսը որոշվում է հագեցած լինելու զգացողության վրա սննդամթերքի ազդեցությամբ: Հավկիթն այդ ցանկի վերին հորիզոնականներում է:

11. Հավկիթը, սթրեսն ու անհանգստությունը. ամինաթթուները, որոնցով այնքան հարուստ է ձուն, ազդում են մարդու հոգեկան առողջության վրա: Ուսումնասիրությունները պարզել են, որ սերոտոնինը նվազեցնում է անհանգստության ու սթրեսի աստիճանը, իզուր չէ, որ սերոտոնինն այլ կերպ անվանում են երջանկության հորմոն :

 

Նյութը՝ Զավեն Բասմաջյանի

Լուսանկարը՝ Համացանցից