ԿԱՐԻՏԵԻ ԿԱՄ ՇԻ ԾԱՌԻ ՅՈՒՂ
Մոտենում է ձմեռը։ Տարվա այդ եղանակին մաշկը պաշտպանելու լավագույն միջոցներից է կարիտեի յուղը։

Կարիտե (շի) ծառի հայրենիքը Աֆրիկան է։ Այս ծառի անվանումը հանդի-պում է մայրցամաքի պատմության հետ կապված հնագույն գրավոր հիշա-տակություններում։ Եգիպտոսում այս ծառից ստացվող յուղի օգտակարութ-յան մասին գիտեին  Կլեոպատրայից էլ առաջ։ Եգիպտոսից դեպի Արևմտ-յան Աֆրիկա էին ուղևորվում քարավանները՝ կարիտեի յուղ բերելու, որն, իրավամբ, համարվում էր թանկարժեք գանձ։

Կարիտե ծառի լատինական անվանումն է Butyrospermum parkii, բայց տե-ղացիներն այն անվանում են կոլո, կարիտե, կարե, սի (շի)։ Այդ ծառը բնութ-յան իսկական հրաշք է։ Այն հզոր է մեզ ծանոթ կաղնու նման։ Ծառի կեղևը շատ հաստ է, ուստի այն չի վախենում ո°չ տեղատարափ անձրևներից, ո°չ էլ հրդեհներից։ Ամենազարմանալին այն է, որ այս ծառը  տերևաթափ չի լի-նում. հին տերևները թափվում են, իսկ նորերն աճում են նույն ժամանակա-հատվածում։ Դա է պատճառը, որ Աֆրիկայի ժողովուրդներն այս ծառը հա-մարում են հավերժական կյանքի խորհրդանիշ։

Կարիտե ծառի պտուղները հիշեցնում են վայրի շագանակների կամ ավո-կադոյի փոքրիկ պտուղներ։ Դրանք պարունակում են 48% ճարպեր, 30% ածխաջրեր և 10% պրոտեին, իսկ յուղը ստանում են մամլելու եղանակով։ Ստացվող յուղը լինում է պինդ և ոչ համասեռ, գույնը՝ սպիտակ կամ կաթ-նագույն։ Որպեսզի յուղը ջրիկանա, բավական է տաքացնել մինչև 35 աս-տիճանի։ Ուստի մաշկին քսելիս այն տաքանում է, չի ծորում և շատ արագ ներծծվում է։

Կարիտեի յուղն ունի նուրբ ընկուզային երանգով շատ հաճելի բույր, որի շնորհիվ լայնորեն օգտագործվում է մերսումների ժամանակ։

Կարիտեի յուղի ստացման ժամանակ գոյացած բոլոր թափոնները տեղաբ-նակներն օգտագործում են մինչև վերջ. ճաշ են պատրաստում, լցնում են յուղի ճրագների մեջ, նույնիսկ օգտագործում են շինարարության մեջ։

Կարիտեի յուղն ունի վառ արտահայտված վերականգնողական հատկութ-յուն, ուստի աֆրիկացիները հնուց ի վեր այն օգտագործել են արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանվելու համար. քսում են թե° մեծահասակների, թե° փոքրահասակների մաշկին։ Յուղն արագացնում է նաև մաշկային խո-ցերի, բշտիկների, կորյակների բուժումը, մաքրում-վերացնում է պիգմեն-տային հետքերը։

Յուղի հակաբորբոքային և հակաայտուցային հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել լուրջ հիվանդությունների՝ ռևմատիզմի և հոդերի բորբոքումների ժամանակ։ Կարիտեի յուղով կարելի է բուժել նաև մրսա-ծությունն ու հարբուխը. պետք է օրական մի քանի անգամ յուղը քսել քթանցքերին։

Արևմտյան Եվրոպայի երկրներում կարիտեի յուղը լայն տարածում է ստա-ցել վերջին 2 տասնամյակում։ Հիմնականում այն կիրառվում է գեղամիջոց-ների արտադրության, կոսմետոլոգիայի և արոմաթերապիայի մեջ։ Էլիտար գեղամիջոցներ արտադրողները այն որպես հիմնային նյութ են օգտագոր-ծում, քանի որ փափկեցնում է մաշկը, արագացնում է բջիջների նորացումը, խթանում է կոլագենի սինթեզը, պաշտպանում է մաշկն արևի ճառագայթ-ներից, ինչպես նաև արտաքին վնասակար այլ ազդեցություններից։ Նաև չունի տհաճ փայլ։ Յուղի դրական հատկությունները պայմանավորված են նրանում առկա մի շարք օգտակար օրգանական թթուներով՝ օլեինաթթու, ստեարինաթթու, լինոլաթթու և այլն։ Այն կարելի է ավելացնել դիմակների և քսուքների մեջ։ Յուղը խորհուրդ է տրվում հատկապես թոշնող, ինչպես նաև չոր և կնճռոտ մաշկ ունեցողներին։ Կարիտեի յուղը մաշկը դարձնում է երիտասարդ, ավելի հարթ ու թարմ։

Կարիտեի յուղի միջոցով կարելի է բուժել բերանի անկյուններում առաջա-ցող ճաքերը։ Այն կարելի է քսել նաև ոտնաթաթերին, կրունկներին, ար-մունկներին, ծնկներին. որոշ ժամանակ անց մաշկը փափկում է, ճաքերը վե-րանում են, մաշկը վերականգնվում է։

Կարիտեի յուղը կիրառում են նաև շամպունների և բալզամների արտադ-րության մեջ։

Եթե ունեք կարիտեի յուղը, քսեք ամբողջ դեմքին՝ աչքերի տակ, շուրթերին, վզին։ Կես ժամ անց լվացվեք, դեմքը պատեք քսուքով և դիմահարդարվեք։ Յուղը կարելի է օգտագործել որպես գիշերային քսուք։ Այն հրաշալի միջոց է ձմռան ցրտաշունչ օրերին։

 

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ