|
|
|
|
9 Սեպտեմբեր, Հինգշաբթի | 17:24
|
|
ՔԱՂԱՔ |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
|
|
Երիտասարդի նոր հասցեն
Տեղադրվել է 22-12-2009
Այսուհետ հայ երիտասարդները սեփական օն-լայն պարբերականն ունեն:
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նոր էլեկտրոնային պարբերականի շնորհանդեսն էր: «Երիտասարդ» էլեկտրոնային լրատուն կարելի է գտնել համացանցի միանգամից մի քանի հասցեներով` www.eritasard.am, www.erit.am, www.youth.am, www.youthweb.am, www.youtharmenia.am, www.eritasard.net:
Պարբերականն աշխատելու է կոնկրետ թիրախային լսարանի համար. «Երիտասարդում» տեղ գտած նյութերը երիտասարդների մասին են, երիտասարդների համար, նրանց լեզվով: «2010 թ-ի երիտասարդության քաղաքականության գործունեության հիմնական ծանրության կենտրոնը լինելու են մարզերը: Այս առումով ոչ նյութական ինֆորմացիայի հասանելիությունն ապահովելու ամենալավ ձեւը թերեւս էլեկտրոնային կայքն է»,- նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ երիտասարդական կայքի բացմամբ մեկնարկում է գործողությունների մի ամբողջ շարք, որն ուղղված է համահայկական երիտասարդական պորտալի ձեւավորմանը: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը կարծում է, որ «Երիտասարդ»-ը հայ երիտասարդության համար թերեւս ամանորյա ամենալավ նվերն է: «Հրաշալի ծրագիր է, առաջընթացի նոր հնարավորություն, բայց չպետք է մոռանալ, որ մարզերում երիտասարդների զգալի մասի համար համակարգիչն ու համացանցը հասանելի չեն: Մյուս կողմից, սակայն, հատկապես մարզային երիտասարդների շրջանում սա կարող է նաեւ նպաստել տեղեկատվական այս միջոցի տարածմանը»,- ավելացրեց Լիլիթ Ասատրյանը: «Երիտասարդության քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը տեղեկացվածության ոչ բավարար մակարդակն է: Կարծում եմ` կայքի ճիշտ կիրառումն ու իր նպատակին ծառայելն այս խնդրի լուծման հարցում լուրջ ներդրում կարող են ունենալ: Խիստ կարեւոր է, որ հետագայում կայքը նաեւ ֆորումի հնարավորություն ընձեռի»,- ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Ըստ նրա` ֆորումը ոչ միայն այսօրվա երիտասարդության ժամանցի մի մասն է, այլեւ բազմաթիվ խնդիրների օպերատիվ եւ արագ քննարկման իրական հնարավորություն: «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Էդգար Հակոբյանը կարծում է, որ նոր պարբերականը հայ երիտասարդներին համախմբելու հրաշալի միջոց է: Կայքի խմբագիր Կարեն Գրիգորյանը նշեց, որ կայքի կառուցվածքը վերջնական չէ, եւ այն պարբերաբար կթարմացվի: Այս գործընթացում իր անմիջական մասնակցությունը կարող է ունենալ նաեւ ընթերցողը. առաջարկություններն ու հուզող հարցերը խմբագրակազմին կարելի է փոխանցել հեռախոսի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Պատկերասրահ |
Վերջին Լուրեր
Իրադարձություն
|
|
Հարցազրույց | Վերլուծություն | ՊատկերասրահԳլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ |