Մուտք դեպի համակարգ
Աշխատատեղեր
Անվտանգության աշխատակից

«Աթենք» ընկերությունը փնտրում է անվտանգության աշխատակից (իգական սեռի):

Ընկերության անվտանգության պահպանման նպատակով աշխատակիցների զննություն և գողությունների կանխում:

Աշխատանքի նկարագրությունը
Անցակետերում աշխատակիցների անցուդարձի վերահսկում.
Օտար անձնանց կողմից Ընկերության տարածք ապօրինի մուտք գործելու կանխում.
Անցակետում, Ընկերության տարածքում կարգապահական նորմերի հետևում և պահպանում.
Գրանցամատյանների ճշգրիտ լրացում.
Տեսախցիկների միջոցով տարածքում կատարվող գործողությունների հետևում.
Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում:

Վերջնաժամկետ
2019-07-26
Warehause manager

«Աթենք» ընկերությունը փնտրում է Պահեստների կառավարիչ:

Ապրանքների ընդունում, պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում:

Աշխատանքի նկարագրությունը
Պահեստից ապրանքների մուտքագրման և ելքագրման գործընթացների կազմակերպում.
Ապրանքների ստացման, գրանցման, ուղարկման որակի ստանդարտների պահպանում.
Ապրանքների դասավորվածության սահմանում.
Պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում.
Պահեստային անհրաժեշտ տարածքների հաշվարկում.
Ապրանքանյութական արժեքների գույքագրում.
Պաշարների համալրման հայտերի կազմում.
Աշխատակիցների աշխատանքի կազմակեպում, գործառույթների բաշխում.
Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում տնօրինությանը:
Վերջնաժամկետ
2019-07-11
Import specialist

«Աթենք» ընկերությունը փնտրում է նոր գիտելիքների ձգտող, ոլորտով հետաքրքրված, բանակցել սիրող երիտասարդների՝ ներմուծման ոլորտում աշխատելու համար: Ներմուծման մասնագետը պատասխանատվություն է կրում ընկերության կարիքներին համապատասխան ապրանքների գնման, ներմուծման գործընթացների կազմակերպման և վերահսկման համար:

Կարող են դիմել սկսնակները, ովքեր հետաքրքրված են արտաքին տնտեսական կապերով, ունեն մաթեմատիկական մտածողություն: Նվազագույն պահանջներին համապատասխանության դեպքում մեր մասնագետները կիրականացնեն ուսուցում:

Աշխատանքի նկարագրությունը
Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն
Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
Վերջնաժամկետ
2019-07-12
Մատակարար

«Աթենք» ընկերությունը փնտրում է մատակարար:

Սահմանված ժամկետներում լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններ առաջարկող ընկերություններից անհրաժեշտ ապրանքատեսականու ձեռքբերում և մատակարարում:

Աշխատանքի նկարագրությունը
Անհրաժեշտ ապրանքների գնման հայտերի ստացում, դասակարգում.
Ձեռք բերվող ապրանքատեսակների գների և տեսականու պարբերական համեմատական վերլուծություն
Արտադրական, ինժեներական, պահեստների կառավարման և այլ բաժինների հետ սերտորեն համագործակցության միջոցով պահանջվող ապրանքատեսականու որակական, քանակական, տեխնիկական, չափանիշների ճշգրտում և մատակարարում սահմանված ժամկետներում
Վերջնաժամկետ
2019-07-03
Մենեջեր (մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն)

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամին անհրաժեշտ է մենեջեր:

Աշխատանքի նկարագրություն
Թարգմանել տեքստեր (անգլերենից հայերեն և հակառակը)
Համակարգել և վերահսկել տպագրական նյութերի հետ կապված կազմակերպչական բոլոր աշխատանքները
Գրել հայերեն, անգլերեն, ռուսերեն հոդվածներ
փառատոնից առաջ և փառատոնի ընթացքում համակարգել փառատոնային աշխատանքները:
Վերջնաժամկետ
2019-06-30
Սպասարկման որակի գիտելիքների բազայի համակարգող aշխատանք

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է սպասարկման որակի գիտելիքների բազայի համակարգող:

Հիմնական պարտականություններ
Հարստացնել, պահպանել և զարգացնել Ամերիաբանկի սպասարկման մշակույթը, նպաստել սպասարկման որակի շարունակական բարելավմանը,
Նախաձեռնել և իրականացնել տարբեր նախագծեր և աշխատանքներ՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, կիրառվող մեթոդների, հաճախորդների սպասարկման չափանիշների և սպասարկման ընդհանուր սկզբունքների բարելավմանը (սպասարկման որակի ձեռնարկ, աշխատանքի չափանիշների ձեռնարկ, սպասարկմանը վերաբերող ներքին դասընթացների նյութեր և այլն):
Վերջնաժամկետ
2019-06-02
Ավագ FRONTEND ծրագրավորող

Հիմնական պարտականություններ
Մշակել բազմակի կիրառման արդյունավետ frontend լուծումներ տարբեր բրաուզերների հետ համատեղելի հավելվածների համար
Վերանայել և փոփոխել առկա հավելվածները` ավելացնելով նոր հնարավորություններ և ավելի հարմար դարձնելով հավելվածներն օգտատերերի համար
Համագործակցել դիզայներների, նախագծողների, որակի վերահսկման մասնագետների, պրոդուկտների սեփականատերերի և այլ շահագրգիռ անձանց հետ` հստակ պատկերացում կազմելու համար աշխատանքին ներկայացվող պահանջների և աշխատանքի ծավալի մասին
RESTful API մշակման ընթացքում համագործակցել backend ծրագրավորողների հետ
Կատարել պրոդուկտների վերլուծություն և լայնածավալ ուսումնասիրություններ ու վերլուծություններ պահանջող այլ բարդ առաջադրանքներ
Լուծել հին և ժամանակակից frontend տեխնոլոգիաներն արդյունավետորեն համադրելու մարտահրավերները
Ուսուցանել և աջակցել կրտսեր թիմակիցներին
Վերջնաժամկետ
2019-06-02
Կրտսեր իրավաբան

«Ամերիա» ՓԲԸ-ի Վարչաիրավական և դատական պրակտիկայի բաժնում անհրաժեշտ է կրտսեր իրավաբան:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ

Կրթություն իրավագիտության ոլորտում
Microsoft Office-ի և Outlook համակարգի իմացություն
ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության նորմատիվ իրավական ակտերի իմացություն
Փաստաբանական որակավորման առկայությունը կլինի առավելություն
Հայերենի գերազանց իսկ ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
Թիմային աշխատանքի ունակություններ, թիմային աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ
Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
Ճնշման տակ աշխատելու ունակություն, կազմակերպվածություն, բարդ իրավիճակիներին լուծումներ տալու ունակություն:
Վերջնաժամկետ
2019-06-02
Կրտսեր FRONTEND ծրագրավորող

Հիմնական պարտականություններ
Ապահովել UI/UX նախագծերի տեխնիկական իրագործելիությունը
Բարելավել հավելվածները` ապահովելով առավելագույն արագություն և ընդլայնվելու հնարավորություն
Համագործակցել թիմի այլ անդամների և շահագրգիռ անձանց հետ` պարբերաբար ներկայացնելով հաշվետվություններ կատարված աշխատանքի վերաբերյալ և քննարկելով ծրագրային ապահովմանը ներկայացվող նոր պահանջները:
Վերջնաժամկետ
2019-06-02
Սպա կենտրոնի վարսահարդար

«InSport» մարզաառողջարանային կենտրոնը փնտրում է փորձառու մասնագետների, ովքեր ցանկություն կունենան աշխատել ակումբի սպա կենտրոնում որպես վարսահարդար:

Աշխատանքային պարտականություններ
կատարել հաճախորդների վարսերի հարդարում տարբեր ոճերի սահմաններում,
«InSport» մարզաառողջարանային կենտրոնը փնտրում է փորձառու մասնագետների, ովքեր ցանկություն կունենան աշխատել ակումբի սպա կենտրոնում որպես վարսահարդար:

Աշխատանքային պարտականություններ
կատարել հաճախորդների վարսերի հարդարում տարբեր ոճերի սահմաններում
Վերջնաժամկետ
2019-05-10
Էլեկտրիկ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է էլեկտրիկի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մասնաճյուղի սրահներում, լսարաններում, աշխատասենյակներում և միջանցքներում իրականացնել էլեկտրահաղորդման մոնտաժային աշխատանքներ:
Անհրաժեշտության դեպքում իրականացնել էլ.ցանցերի ստեղծման աշխատանքներ:
Ապահովել սելեկտորների, տեսասարքերի, տեսախցիկների, պրոյեկտորների, համակարգչային և ինտերնետային ցանցերի, Wi-Fi-ի անխափան աշխատանքը:
Ժամանակին վերացնել մասնաճյուղի մասնաշենքերի էլ.սնուցման, համակարգչային և հեռախոսային սարքերի անսարքությունները:
Ապահովել մոնտաժային աշխատանքների արդիական պահանջներին բավարարող որակ և աշխատել նյութածախսի խնայողության բարձր գիտակցումով:
Կարողանալ էլեկտրական սարքերը ընթացիկ վերանորոգման ենթարկել և խուսափել խափանված էլ.սարքերը նորով փոխարինելու հեշտ ճանապարհից:
Վերջնաժամկետ
2018-08-25
Օպերատոր (Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնում)

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնում օպերատորի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՌԿ բաժնի օպերատորը անմիջապես ենթարկվում է բաժնի վարիչին, իր գործառույթային հանձնարարությունները ստանում է բաժնի վարիչից կամ բաժնի վարիչի տեղակալից:
ՄՌԿ բաժնի օպերատորի գործառույթային պարտականություններից են ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչությունից, ՈՒԳՊՎ և ՄՌԿ բաժիններից ստացվող հրամանները համակարգել, պահանջվող քանակով բազմացնել և նախանշված ժամկետներում տրամադրել ՄՌԿ բաժնի վարիչի տեղակալին:
Մասնաճյուղին այլ ստորաբաժանումներից ՄՌԿ բաժնում համակարգվող բոլոր տեսակի գրությունները, զեկուցագրերը, մտից ելից փաստաթղթերը համակարգել և նախանշված ժամկետում նրանց համակարգչային շարվածքները հանձնել իր ղեկավարին:
Օժանդակել բաժնի հետ կապված բոլոր աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և ժամանակին իրականացմանը:
Վերջնաժամկետ
2018-08-25
Դասախոսների վերապատրաստման աշխատանքների համակարգող

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է Դասախոսների վերապատրաստման աշխատանքների համակարգողի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցել բաժնի ընթացիկ աշխատանքների կատարմանը:
Կատարել բաժնի վարիչի աշխատանքային հանձնարարականները:
Համագործակցել մասնաճյուղի ֆակուլտետների դեկանատների և մասնագիտական ամբիոնների հետ, նրանց հետ համատեղ մշակել ժամանակացույցներ դասախոսների վերապատրաստման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ըստ մասնագիտությունների:
Մասնաճյուղի տնօրենության և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ որոշել աշխատակիցների վերապատրաստման հոսքերը և վերապատրաստման անցկացման տեղերի ցանկը:
Իրականացնել ըստ մասնագիտությունների վերապատրաստումների վերահսկումը, գրանցել դասախոսների հաճախումները և հետևել սահմանված ժամանակացույցի պահպանմանը:
Իրականացնել վերապատրաստվող դասախոսներին հարցումները՝ դասընթացի, դրա մասնակիցների ձեռք բերած գիտելիքների և հմտությունների վերաբերյալ:
Նախապատրաստել դասախոսներին վերապատրաստման վերաբերյալ հրամանների և այլ փաստաթղթերի նախագծերը:
Մշտապես ընդլայնել մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:
Վերջնաժամկետ
2018-08-25
Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգողի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համակարգել, կազմակերպել և ամփոփել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղությամբ մասնաճյուղում տարվող աշխատանքները:
Կազմակերպել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների մոտ ուսումնառության հետ զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ապահովել արդյունավետ կապ մասնաճյուղի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև:
Իրականացնել ուսումնասիրություններ և վերլուծություններ տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Իրականացնել տարբեր ուսումնասիրություններ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ:
Կազմակերպել տարբեր տեսակի խորհուրդատվություններ, դասընթացներ, սեմինարներ և գործօգուտ այլ միջոցառումներ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և հիմնահարցերի վերաբերյալ, տարածել համապատասխան տեղեկատվություն:
Հաստատել մշտական կապ շրջանավարտների ու մասնաճյուղի միջև և ապահովել համագործակցություն:
Վերջնաժամկետ
2018-08-25
Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի մասնագետ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաժնի մասնագետը բաժնի և մասնաճյուղի այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակներում:
Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի գործառույթների կատարմանը, այդ թվում՝
Ապահովել ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման (ՈՆԱ) գործընթացները կանոնակարգող փաստաթղթերի, համապատասխան մեխանիզմների և գործիքների կիրառումը համապատասխան ստորաբաժանումներում:
Իրականացնել ՈՆԱ գործընթացները մասնաճյուղում, հավաքագրել դրանց վերաբերյալ խնդիրներ, մշակել բարելավման առաջարկներ:
Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների իրականացմանը:
Իրականացնել մասնաճյուղի գործունեության գնահատման առանցքային ցուցիչների /ԳԱՑ/ վերաբերյալ ամենամյա տեղեկատվության հավաքագրում:
Մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատման, զեկույցի պատրաստման, նրա քննարկման գործընթացին:
Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մշտադիտարկման և պարբերական վերանայման ընթացակարգերի իրականացմանը, օժանդակել կրթական ծրագրերի որակի ինքնագնահատման և հավատարմագրման գործընթացներին:
Իրականացնել ամբիոններում դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման մեթոդների արդյունավետության վերաբերյալ գնահատման գործընթացներ, հավաքագրել տվյալներ, կանոնակարգել և մշակել:
Մասնակցել բաժնի գործունեության շրջանակներում համապատասխան որոշումների կայացմանը:
Բաժնի վարիչի հանձնարարությամբ վարում է ընթացիկ գրագրությունը և գործավարությունը:
Սահմանված կարգով մասնակցում է ԵՊՀ ԻՄ-ի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներին կամ աշխատանքային խմբերի աշխատանքներին:
Մշտապես ընդլայնում է մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:
Վերջնաժամկետ
2018-08-25
Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի ավագ մասնագետ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի ավագ մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Բաժնի ավագ մասնագետը բաժնի և մասնաճյուղի այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակներում:
2. Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի գործառույթների կատարմանը, այդ թվում՝
Մշակել ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման (ՈՆԱ) գործընթացները կանոնակարգող փաստաթղթերը, համապատասխան մեխանիզմները և գործիքները:
Համակարգել և իրականացնել ՈՆԱ գործընթացները մասնաճյուղում, ուսումնասիրել և մշակել դրանց բարելավման առաջարկներ, ապահովել այդ գործընթացների թափանցիկությունը:
Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների իրականացմանը և արդյունքների վերլուծությանը:
Համակարգել մասնաճյուղի գործունեության գնահատման առանցքային ցուցիչների /ԳԱՑ/ վերաբերյալ ամենամյա տեղեկատվության հավաքագրման գործընթացը, իրականացնել այդ տվյալների վերլուծություն:
Կազմակերպել ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատման գործընթացը, պատրաստել զեկույցը, կազմակերպել նրա քննարկումը և հրապարակումը:
Մշակել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մշտադիտարկման և պարբերական վերանայման ընթացակարգեր, համակարգել և աջակցել դրանց իրականացմանը, համակարգել և օժանդակել կրթական ծրագրերի որակի ինքնագնահատման և հավատարմագրման գործընթացներին:
Մշակել դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման մեթոդների արդյունավետության գնահատման գործիքակազմ, իրականացնել գնահատում և առաջարկել բարելավմանն ուղղված քայլեր:
Մասնակցել բաժնի գործունեության շրջանակներում համապատասխան որոշումների կայացմանը:
3. Բաժնի վարիչի հանձնարարությամբ վարում է ընթացիկ գրագրությունը և գործավարությունը:
4. Պահպանում է ՀՀ օրենսդրության, ԵՊՀ ԻՄ Կանոնադրության և ներքին իրավական ակտերի պահանջները, աշխատաժամանակի ռեժիմը, նպատակային է օգտագործում աշխատաժամանակը:
5. Մշտապես ընդլայնում է որակի ապահովման գործընթացների վերաբերյալ մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:
Վերջնաժամկետ
2018-08-25
Վաճառքի խորհրդատու

«InSport» մարզաառողջարանային կենտրոնը փնտրում է փորձառու, ակտիվ, ժպտերես, աշխատասեր, եռանդուն երիտասարդների, ովքեր ցանկություն ունեն աշխատելու վաճառքի բաժնում՝ ներգրավելու նոր և պոտենցիալ հաճախորդներ:

Աշխատանքային պարտականություններ
• հաճախորդներին սպորտային ակումբի ծառայությունների ներկայացում,
• պոտենցիալ հաճախորդների մասին ինֆորմացիայի հավաքագրում ու անընդհատ հաճախորդների քանակի ավելացում,
• բանակցությունների վարում,
• հետևողականություն վաճառքի գործընթացում,
• հանդիպումների կազմակերպում,
• արագ և որակյալ սպասարկման ապահովում:

Պահանջվող որակավորումները
Բարձրագույն կրթություն, աշխատասիրություն և պրոֆեսիոնալիզմ, 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում, հաղորդակցվելու և հաճախորդին սպասարկելու ունակություններ, բանակցելու հմտություններ, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն, մարդկանց հետ աշխատելու և շփվելու ունակություն, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու մշտական ցանկություն, թիմումաշխատելու ունակություն:
Վերջնաժամկետ
2018-08-01
Առցանց ուսուցման ծրագրի պատասխանատու

Աշխատանքի տեւողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2018թ.
Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

Աշխատանքի նկարագիր`
Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է ծրագրի իրականացումը։ Ծրագրի պատասխանատուն ապահովելու է առցանց ուսուցման հարթակում նոր դասընթացների մշակումը, գործող դասընթացների անխափան գործունեությունը՝ մշտապես իրականացնելով անհրաժեշտ փոփոխություններ՝ առավելագույնս ինտերակտիվ եւ ուսուցողական կարիքներին համապատասխան դարձնելու համար։
Վերջնաժամկետ
2018-07-21
Ծրագրերի ղեկավար

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչությունը փնտրում է ծրագրերի ղեկավար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշտապես կապի մեջ լինել հիմնադրամի շահառուների հետ, ուսումնասիրել վերջիններիս խնդիրներն ու պահանջները, մշակել համապատասխան ծրագրեր (անգլերեն/ վրացերեն լեզուներով) և ապահովել դրանց իրականացումը,
Կազմակերպել դրամահավաքներ ու բարեգործական միջոցառումներ, մասնակցել միջազգային և տեղական դրամաշնորհային մրցույթներին,
Մշտադիտարկել հիմնադրամի ծրագրերի իրականացումը և ըստ անհրաժեշտության կազմել և ներկայացնել հաշվետվություններ,
Ամրապնդել և ընդլայնել գործընկերային կապերը տեղական և պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների հետ,
Ներգրավել նոր նվիրատուներ և կազմակերպել վերջիններիս հետ աշխատանքը,
Կատարել հիմնադրամի առաքելությունից բխող այլ գործառույթներ:
Վերջնաժամկետ
2018-07-20
Արտաքին կապերի և PR պատասխանատու

Փնտրում ենք ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ PR ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Գործառույթներ՝
Ամրապնդել և զարգացնել հիմնադրամի համագործացկությունն ու կապերը միջազգային և պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և այլ գործընկերների հետ,
Շարունակական աշխատանքներ տանել նվիրատուների հետ,
Իրականացնել հիմնադրամի կայքէջի բովանդակային սպասարկում ՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուներով, և սոցիալական ցանցերում էջերի վարում,
Կազմակերպել ԶԼՄ-ների հետ աշխատանքները և ապահովել հիմնադրամի գործունեության լուսաբանումը,
Կատարել լրատվական դաշտի մշտադիտարկում,
Մշակել PR գործիքներ, այդ թվում՝ տարեկան հաշվետվություններ, տեղեկատվական տարբեր նյութեր,
Մասնակցել հիմնադրամի ծրագրերի կազմման և ներկայացման աշխատանքներին,
Ներգրավվել Հայաստանում և Ջավախքում միջոցառումների և ծրագրերի իրականացման աշխատանքներում,
Կատարել հիմնադրամի նպատակներից բխող այլ գործառույթներ:
Վերջնաժամկետ
2018-07-20