Մուտք դեպի համակարգ
Տեխնիկական առաջադրանքների մշակման բաժնի մասնագետ

Աշխատանքի նկարագրություն
Ծրագրային ապահովման ստեղծման առաջարկների դիտարկում, խմբագրում, վերլուծություն, բիզնես պահանջի ճշգրտում, անհամապատասխանությունների հայտնաբերում, փոփոխությունների վերահսկում, վերահասցեագրում համապատասխան ստորաբաժանումներին
Օժանդակում ծրագրային փոփոխության առաջարկների ձևակերպման պրոցեսում
Ծրագրային փոփոխության նախագծերի և տեխնիկական առաջադրանքների իրականացման աշխատանքների կոորդինացում
Ծրագրային փոփոխության նախագծերի, տեխնիկական առաջադրանքի մշակում և կազմում
Ծրագրային ապահովման ստեղծման գործընթացների հետ առնչվող ներքին իրավական ակտերի կազմում և խմբագրում
Ծրագրային ապահովման ստեղծման առաջարկների վերաբերյալ քննարկումների կազմակերպում, արդյունքների ամփոփում և շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցում
Ծրագրային ապահովման պահանջմունքների բացահայտում
Բիզնեսի համար ՏՏ լուծումների ուսումնասիրություն
Ընթացիկ և կատարված նախագծերի վերաբերյալ հաշվետվությունների և պրեզենտացիաների կազմում
Ծրագրային ապահովման/ինֆորմացիոն ենթակառուցվածքների տեխնիկական նկարագրության մշակում

Աշխատավայր: ք. Երևան
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, Բանկերում շահագործվող համակարգերի և ծրագրերի իմացությունը ցանկալի է...Մանրամասն տեղեկատվության համար այցելեք բանկի պաշտոնական կայք՝ https://www.acba.am/hy/careers
Դիմելու ընթացակարգը: Աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմումի ձևը (http://www.acba.am/uploaded/job_application_form_1_1.doc) լրացնել և ուղարկել job@acba.am հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով Ձեր անուն ազգանունը:
Վերջնաժամկետ
2018-06-11