Մուտք դեպի համակարգ
Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի ավագ մասնագետ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի ավագ մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Բաժնի ավագ մասնագետը բաժնի և մասնաճյուղի այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակներում:
2. Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի գործառույթների կատարմանը, այդ թվում՝
Մշակել ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման (ՈՆԱ) գործընթացները կանոնակարգող փաստաթղթերը, համապատասխան մեխանիզմները և գործիքները:
Համակարգել և իրականացնել ՈՆԱ գործընթացները մասնաճյուղում, ուսումնասիրել և մշակել դրանց բարելավման առաջարկներ, ապահովել այդ գործընթացների թափանցիկությունը:
Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների իրականացմանը և արդյունքների վերլուծությանը:
Համակարգել մասնաճյուղի գործունեության գնահատման առանցքային ցուցիչների /ԳԱՑ/ վերաբերյալ ամենամյա տեղեկատվության հավաքագրման գործընթացը, իրականացնել այդ տվյալների վերլուծություն:
Կազմակերպել ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատման գործընթացը, պատրաստել զեկույցը, կազմակերպել նրա քննարկումը և հրապարակումը:
Մշակել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մշտադիտարկման և պարբերական վերանայման ընթացակարգեր, համակարգել և աջակցել դրանց իրականացմանը, համակարգել և օժանդակել կրթական ծրագրերի որակի ինքնագնահատման և հավատարմագրման գործընթացներին:
Մշակել դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման մեթոդների արդյունավետության գնահատման գործիքակազմ, իրականացնել գնահատում և առաջարկել բարելավմանն ուղղված քայլեր:
Մասնակցել բաժնի գործունեության շրջանակներում համապատասխան որոշումների կայացմանը:
3. Բաժնի վարիչի հանձնարարությամբ վարում է ընթացիկ գրագրությունը և գործավարությունը:
4. Պահպանում է ՀՀ օրենսդրության, ԵՊՀ ԻՄ Կանոնադրության և ներքին իրավական ակտերի պահանջները, աշխատաժամանակի ռեժիմը, նպատակային է օգտագործում աշխատաժամանակը:
5. Մշտապես ընդլայնում է որակի ապահովման գործընթացների վերաբերյալ մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:

Աշխատավայր: ք. Իջևան
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: Բարձրագույն կրթության առկայություն (առնվազն բակալավրի կրթական աստիճան): ՀՀ օրենսդրության և իր լիազորությունների հետ կապված այլ ակտերի իմացություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում... Մանրամասն՝ http://ijevan.ysu.am/21-08-2018/
Դիմելու ընթացակարգը: Ցանկացողները պետք է իրենց ռեզյումեներն ուղարկել narine.abazyan@bk.ru էլեկտրոնային հասցեին:
Վերջնաժամկետ
2018-08-25