Մուտք դեպի համակարգ
Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի մասնագետ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաժնի մասնագետը բաժնի և մասնաճյուղի այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ իր լիազորությունների շրջանակներում:
Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի գործառույթների կատարմանը, այդ թվում՝
Ապահովել ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման (ՈՆԱ) գործընթացները կանոնակարգող փաստաթղթերի, համապատասխան մեխանիզմների և գործիքների կիրառումը համապատասխան ստորաբաժանումներում:
Իրականացնել ՈՆԱ գործընթացները մասնաճյուղում, հավաքագրել դրանց վերաբերյալ խնդիրներ, մշակել բարելավման առաջարկներ:
Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների իրականացմանը:
Իրականացնել մասնաճյուղի գործունեության գնահատման առանցքային ցուցիչների /ԳԱՑ/ վերաբերյալ ամենամյա տեղեկատվության հավաքագրում:
Մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատման, զեկույցի պատրաստման, նրա քննարկման գործընթացին:
Աջակցել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մշտադիտարկման և պարբերական վերանայման ընթացակարգերի իրականացմանը, օժանդակել կրթական ծրագրերի որակի ինքնագնահատման և հավատարմագրման գործընթացներին:
Իրականացնել ամբիոններում դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման մեթոդների արդյունավետության վերաբերյալ գնահատման գործընթացներ, հավաքագրել տվյալներ, կանոնակարգել և մշակել:
Մասնակցել բաժնի գործունեության շրջանակներում համապատասխան որոշումների կայացմանը:
Բաժնի վարիչի հանձնարարությամբ վարում է ընթացիկ գրագրությունը և գործավարությունը:
Սահմանված կարգով մասնակցում է ԵՊՀ ԻՄ-ի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներին կամ աշխատանքային խմբերի աշխատանքներին:
Մշտապես ընդլայնում է մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:

Աշխատավայր: ք. Իջևան
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: ՀՀ օրենսդրության և իր լիազորությունների հետ կապված այլ ակտերի իմացություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն...... Մանրամասն՝ http://ijevan.ysu.am/21-08-2018/
Դիմելու ընթացակարգը: Ցանկացողները պետք է իրենց ռեզյումեներն ուղարկել narine.abazyan@bk.ru էլեկտրոնային հասցեին:
Վերջնաժամկետ
2018-08-25