Մուտք դեպի համակարգ
Դասախոսների վերապատրաստման աշխատանքների համակարգող

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է Դասախոսների վերապատրաստման աշխատանքների համակարգողի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցել բաժնի ընթացիկ աշխատանքների կատարմանը:
Կատարել բաժնի վարիչի աշխատանքային հանձնարարականները:
Համագործակցել մասնաճյուղի ֆակուլտետների դեկանատների և մասնագիտական ամբիոնների հետ, նրանց հետ համատեղ մշակել ժամանակացույցներ դասախոսների վերապատրաստման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ըստ մասնագիտությունների:
Մասնաճյուղի տնօրենության և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ որոշել աշխատակիցների վերապատրաստման հոսքերը և վերապատրաստման անցկացման տեղերի ցանկը:
Իրականացնել ըստ մասնագիտությունների վերապատրաստումների վերահսկումը, գրանցել դասախոսների հաճախումները և հետևել սահմանված ժամանակացույցի պահպանմանը:
Իրականացնել վերապատրաստվող դասախոսներին հարցումները՝ դասընթացի, դրա մասնակիցների ձեռք բերած գիտելիքների և հմտությունների վերաբերյալ:
Նախապատրաստել դասախոսներին վերապատրաստման վերաբերյալ հրամանների և այլ փաստաթղթերի նախագծերը:
Մշտապես ընդլայնել մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը:

Աշխատավայր: ք. Իջևան
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: Բարձրագույն կրթության առկայություն (առնվազն բակալավրի կրթական աստիճան): Հայերենի գերազանց իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: Համակարգչով և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը: Ցանկացողները պետք է իրենց ռեզյումեներն ուղարկել narine.abazyan@bk.ru էլեկտրոնային հասցեին:
Վերջնաժամկետ
2018-08-25