Մուտք դեպի համակարգ
Կազմակերպություն Staff.am
Տարածաշրջանային, ինստիտուցիոնալ հարաբերությունների, եվրոպական ծրագրերի և որակի տնօրինության օգնական

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Ադմինիստրատիվ/օֆիսային
Աշխատանքի նկարագրություն՝
« Հայաստանում ֆրանսիական համալսարան » հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ Տարածաշրջանային, ինստիտուցիոնալ հարաբերությունների, եվրոպական ծրագրերի և որակի տնօրինության օգնականի թափուր աշխատատեղի համար :
Աշխատանքային պարտականություններ
Աջակցել համալսարանում «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» եվրոպական նախագծի աշխատանքներին,
Կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով,
Համալսարանի տնօրինության պահանջով իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ աշխատանքներ:
Անհրաժեշտ հմտություններ
– Բարձրագույն կրթություն (Master 2 կամ դրան համարժեք) մարքեթինգի, կառավարման կամ հասարակական գիտությունների ոլորտում,
– Հայերեն և ֆրանսերեն լեզուների գերազանց իմացություն,
– Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
– Առնվազն երկու տարվա վարչական աշխատանքի փորձ,
– Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն,
– Համակարգչային գիտելիքներ:
Մասնագիտական հմտություններ
Ֆրանսերեն
Անձնական հմտություններ
Առաջնորդության հմտություններ
Գրավոր հաղորդակցության հմտություններ
Ուշադիր
Թիմում աշխատելու ունակություն
Ընկերության մասին
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հիմնադրվել է 2000թ.-ին` համաձայն 1995 թ.-ին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև ստորագրված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի։ Հիմնադիրները` ՀՀ կրթության և գիտության և արտաքին գործերի նախարարությունները, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը և Հայաստանում ֆրանսիայի դեսպանատունն այսպիսով կարևորեցին հայ երիտասարդների կրթությունն` ի շահ Հայաստանի և ֆրանս-հայկական հարաբերությունների:
Տնօրինության կազմը` ռեկտոր, արտաքին հարաբերությունների և որակի գծով պրոռեկտոր, վարչաֆինանսական տնօրեն, ուսումնական գծով տնօրեն: Ըստ Հայաստանում ֆրանսիական համալսարանի կանոնադրության` ռեկտորը ֆրանսիացի պետք է լինի:
Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացվում է հայ-ֆրանսիական աշխատակազմի կողմից՝ ֆրանսիացի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարի գլխավորությամբ: Ուսումնական մասը ղեկավարում է Զարուհի Սողոմոնյանը:
ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերները Ժան Մուլեն Լիոն 3 և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարաններն են, որոնց հետ համագործակցության շնորհիվ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու՝ հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ:
Վեբ կայք http://www.ufar.am
Հեռախոսահամար` (060) 279-657

Աշխատավայր: 10 Davit Anhaght str., Երևան, Հայաստանի Հանրապետություն
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: Ավագ
Դիմելու ընթացակարգը: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. հունվարի 11-ը ֆրանսերեն լեզվով ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը ուղարկել job@ufar.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով « Assistante de la Direction des relations institutionnell
Վերջնաժամկետ
2021-01-11