Մուտք դեպի համակարգ
Կազմակերպություն Staff.am
Էներգետիկ

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Մեխանիկական/ Ինժեներական
Աշխատանքի նկարագրություն՝
Կատարում է սարքավորումների էլեկտրական մոնտաժման, նորոգման աշխատանքներ, ապահովում է էներգասարքավորումների շահագործումը և սպասարկումը:
Աշխատանքային պարտականություններ
Կազմակերպում է էներգասարքավորումների և էներգահամակարգի տեխնիկապես ճիշտ շահագործումը, վերանորոգումը, էներգառեսուրսներով անխափան աշխատանքը
Ղեկավարում է էներգետիկ սարքավորումների և էներգացանցերի վերանորոգման ժամանակացույցերի մշակումը
Վերահսկում է էներգետիկ ռեսուրսների արդյունավետ ծախսումը, խնայողության ռեժիմի հետևողական ապահովումը
Հսկողություն է իրականացնում աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության կանոնների, էներգասարքավորումների շահագործման կանոնակարգերի պահպանման նկատմամբ,
Կազմակերպում է էներգասարքավորումների պահպանումը և հաշվառումը
Ապահովում է գործող էլեկտրասարքերի, արտադրական և օժանդակ սարքավորումների շահագործման կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակումը և պահպանումը,
Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին
Անհրաժեշտ հմտություններ
Բարձրագույն տեխնիկական կրթություն
Մասնագիտական աշխատանքային փորձ
Էլեկտրաանվտանգության 5-րգ կարգի վկայական
Թիմում աշխատելու կարողություն
Համակարգչային ծրագրերի տիրապետում
Մասնագիտական հմտություններ
Օպտիմալացման գործընթացներ
Տեխնիկական գիտելիքներ / իրավասություն
Անձնական հմտություններ
Առաջնահերթությունները որոշելու կարողություն
Ժամանակի կառավարում
Ընկերության մասին
Արտ Լանչը հիմնադրվել է 2002 թ.-ին: Բիզնեսի զարգացմանը զուգընթաց ստեղծվել են նաև Արտ Գուեստհաուս, Արտ Քեյթրինգ և Դիլի ՋանՊիցցա բրենդերը: Արտ Լանչի գործունեությունները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա՝
1.Որակյալ և թարմ սննդամթերք
2. Բազմազան և չկրկնվող տեսականի
3. Մատչելի գներ
4. Սպասարկման բարձր որակ
5. Խուսափում կիսաֆաբրիկատների, սննդային խտանյութերի, կոնցենտրատներով հարուստ մթերքների օգտագործումից

Աշխատավայր: Գ․Հովսեփյան 9/5, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: Ավագ
Դիմելու ընթացակարգը: Ցանկացողները կարող են ինքնակենսագրականն ուղարկել hr@artlunch.am էլեկտրոնային հասցեին` թեմայի «Subject» բաժնում նշելով հաստիքի անվանումը: Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:
Վերջնաժամկետ
2021-01-17