Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 16-05-2016
Արսեն Քարամյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության եւ երիտասարդության օրվա առթիվ:

Սիրելի՛ ուսանողներ, երիտասարդներ,

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշմամբ հիմնադրվեց Երեւանի պետական համալսարանը՝ հայ մտքի արարման մեծ հնոցը, իսկ 96 տարի անց՝ 2015 թվականին, ՀՀ Կառավարությունը մայիսի 16-ը հռչակեց որպես Ուսանողության եւ երիտասարդության օր:

Լինելով հասարակության ամենաակտիվ, ամենահամարձակ եւ նորարար հատվածը ու ապրելով բազմաթիվ մարտահրավերներով եւ հիմնախնդիրներով լեցուն ժամանակաշրջանում՝ դուք ձեր գործուն եւ արդյունավետ մասնակցությունն ունեք կյանքի բոլոր կարեւոր գործընթացներին՝ մեծապես նպաստելով մեր հայրենիքի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:

Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում եմ  կրթության եւ գիտելիքների շարունակաբար հարստացող գանձարան, ուժ ու եռանդ՝ իրականացնելու ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները՝ միտված ձեր կայացմանը, մեր հայրենիքի հզորացմանն ու զարգացմանը, խաղաղության հաստատմանն ու համամարդկային արժեքների պահպանմանը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ այն հայ երիտասարդներին, ովքեր, զենքը ձեռքին, կռում են մեր նորօրյա պատմության հերոսական դրվագներից մեկը: Հա՛յ զինվոր, թո՛ղ անսպառ լինի բազկիդ ուժը, կամքդ՝ անկոտրում, երկինքդ՝ խաղաղ:

Շնորհավո՛ր բոլորիս այս գեղեցիկ եւ արժանահիշատակ տոնի առթիվ: