Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 03-11-2016
Արսեն Քարամյան. «...հաջողության կարելի է հասնել համատեղ ջանքերի միավորման պարագայում»
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի աշխատանքային հանդիպումը երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 Հանդիպման ընթացքում հստակեցվեցին 2017 թվականի ընթացքում երիտասարդական քաղաքականության պետական կառավարման լիազոր մարմնի եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության շրջանակներն ու ուղղությունները: 

Նախարարի տեղակալը ներկայացրեց երիտասարդական քաղաքականության ոլորտում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2017 թվականի գերակա խնդիրը եւ նոր Կառավարության ծրագրում ամրագրված երիտասարդական աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ հակիրճ տեղեկատվություն տվեց ընթացիկ ծրագրի մասին: 

Մասնավորապես նշվեցին 3 հիմնական ուղղություններ, որոնցով նախարարությունն առաջնորդվելու է 2017 թվականին. 

1.Տարածքային համաչափ զարգացման համատեքստում երիտասարդական ծրագրերի էական ավելացում մարզերում, ինչպես նաեւ երիտասարդների հիմնախնդիրների լուծման համատեքստում մարզային երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացում, 
2. Ոչ ֆորմալ կրթության՝ որպես երիտասարդության շրջանում առկա գործազրկության գործիքների ճանաչելիությանն ուղղված աշխատանքների իրականացում, 
3. Միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման եւ երիտասարդների շարժունակության խթանում:

Հանդիպման-քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան նաև առաջարկություններով: 

Պատկերասրահ՝ Արսեն Քարամյանի աշխատանքային հանդիպումը՝ երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ