Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 27-12-2016
Մարզական կոչումներ մարզիկներին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով՝ 31 մարզիկների շնորհվել են մարզական կոչումներ:

Հրաչյա Ռոստոմյանը «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհել եւ համանուն կրծքանշանով ու վկայականով պարգեւատրել հետեւյալ մարզիկներին.

1) Ասյա Լալազարյանին (սամբո)
2) Հովհաննես Ալեքսանյանին (սամբո)
3) Վահան Սարոյանին (պաուերլիֆտինգ)
4) Նարեկ Մակարյանին (պաուերլիֆտինգ)
5) Արարատ Շահինյանին (պաուերլիֆտինգ)
6) Ռազմիկ Ալեքսանյանին (պաուերլիֆտինգ)
7) Կարեն Հովհաննիսյանին (պաուերլիֆտինգ)
8) Նվեր Ղարիբյանին (պաուերլիֆտինգ)
9) Ռուդիկ Ավդալյանին (պաուերլիֆտինգ)
10) Վիլյամ Սարոյանին (պաուերլիֆտինգ)
11) Սերգեյ Ալվանյանին (պաուերլիֆտինգ)

Նախարար Ռոստոմյանը մեկ այլ հրամանով «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհել տարբեր մարզաձեւերը ներկայացնող 20 մարզիկների. 

1) Բաբկեն Բագրատյանին (ծանրամարտ)
2) Երվանդ Մկրտչյանին (աթլետիկա) 
3) Հենրիկ Նիկողոսյանին (թենիս) 
4) Լուսինե Չոբանյանին (թենիս)
5) Մարինա Դավթյանին (թենիս) 
6) Կլարա Սիմոնյանին (գեղարվեստական մարմնամարզություն)
7) Ամալյա Ալեքսանյանին (գեղարվեստական մարմնամարզություն)
8) Ռիմա Հովհաննիսյանին (գեղարվեստական մարմնամարզություն)
9) Միլենա Հովհաննիսյանին (գեղարվեստական մարմնամարզություն)
10) Դավիթ Դադիկյանին (բազկամարտ)
11) Մուշեղ Հովսեփյանին (սամբո)
12) Արթուր Եղոյանին (դահուկավազք)
13) Մալխաս Ամոյանին (հունա-հռոմեական ըմբշամարտ)
14) Ալլա Պողոսյանին (գնդակային հրաձգություն)
15) Ալեքսանդր Անդրեասյանին (գնդակային հրաձգություն)
16) Գուրգեն Հովհաննիսյանին (բռնցքամարտ)
17) Արթուր Սաֆարյանին (վոլեյբոլ) 
18) Անի Հակոբյանին (վոլեյբոլ) 
19) Ռազմիկ Ալեքսանյանին (վոլեյբոլ) 
20) Գեւորգ Գասպարյանին (վոլեյբոլ) 

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, նախարարության դահլիճում տեղի է ունեցել մարզական կոչումների հանձնման արարողությունը: 

Նախարարը մարզիկներին շնորհավորել է ՀՀ սպորտի վարպետի եւ ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումների արժանանալու կապակցությամբ եւ հորդորել ավելի շատ մարզվել եւ իրենց օրինակով նպաստել սպորտի մասսայականացմանը եւ քարոզչությանը: