Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 26-01-2017
Երիտասարդության և ուսանողության XIX համաշխարհային փառատոնին մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակություն ձևավորելու մասին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ձեւավորում է Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ 2017 թվականի հոկտեմբերի 14-22-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայանալիք Երիտասարդության եւ ուսանողության XIX համաշխարհային փառատոնին մասնակցելու համար:

Փառատոնին կարող են մասնակցել 16-30 տարեկան, ռուսերենին եւ անգլերենին տիրապետող 

  • երիտասարդական հասարակական կազմակերպությունների առաջնորդներ, 
  • երիտասարդ լրագրողներ, 
  • ստեղծագործող երիտասարդներ (երաժիշտներ, գրողներ, նկարիչներ, ռեժիսորներ եւ այլք), ուսանողական մարզական ակումբների առաջնորդներ, 
  • մարզիկներ, 
  • ինժեներ-կոնստրուկտորներ, 
  • քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների առաջնորդներ, 
  • բուհերի դասախոսներ, 
  • ուսանողական ինքնակառավարման առաջնորդներ, 
  • երիտասարդ գիտնականներ (հասարակական եւ հումանիտար, բնական, տեխնիկական գիտություններ),
  • երիտասարդ գործարարներ, 
  • ռուսական մշակույթով հետաքրքրվող ռուսաց լեզուն ուսումնասիրողներ: 

Պատվիրակության կեցության եւ սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները: 

Պատվիրակության կազմում ընդգրկվել ցանկացողները պետք է մինչեւ ս. թ. մարտի 31-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչություն (Երևան, Աբովյան 9-ը 220 սենյակ) կամ erit.msy@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝ 

1.CV 
2.Անձնագրի պատճենը 
3.Փառատոնին մասնակցության մոտիվացիոն նամակ 
4.Տեղեկանք հասարակական ակտիվության, երիտասարդական հասարակական կազմակերպության անդամակցության մասին 
5.Տեղեկանք աշխատավայրից կամ կազմակերպությունից, որը ներկայացնում եք 
6.Փառատոնին մասնակցության հայտ: 

Խնդրում ենք՝ հայտը լրացնել ամբողջական, որպեսզի կազմակերպիչները արդյունավետ ընտրություն իրականացնելու հնարավորություն ունենան: 

Փառատոնի վերաբերյալ նյութերը եւ մասնակցության հայտի ձեւը կցված են նյութի վերջում: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել երիտասարդական քաղաքականության վարչություն 011-54-69-31 հեռախոսահամարով: