Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-02-2017
Իրինա Ալեգրովայի Երեւանյան ելույթների առեղծվածը ժամանակագրական կարգով
Վերջին տարիներին Իրինա Ալեգրովայի համերգների հետ կապված կասկածները հերքելու եւ պարզաբանելու համար զրուցեցինք այդ համերգների կազմակերպիչ՝ «Ֆորպոստարտ Փրոդակշեն» ընկերության գլխավոր տնօրեն՝ Զարա Մխեյանի հետ:

- Տիկին Մխեյան, այս տարի մարտի 5-ին կրկին կազմակերպում եք Իրինա Ալլեգրովայի համերգը Երեւանում: Ժողովուրդը կրկին կասկածի մեջ է, արդյո՞ք նա կգա եւ կկայանա այդ համերգը: Ո՞րն է մարդկանց անվստահության պատճառը: 2015 թ.մարտի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզամահամերգային համալիրի դահլիճում կայանալիքհամերգի բոլոր տոմսերը վաճառված էին, բայց համերգը չկայացավ եւ հետաձգվեց երկու անգամ: Ինչո՞ւ, ո՞րն էր պատճառը:
 
Սկսենք նրանից, որ Իրինա Ալեգրովան Երեւան է ժամանել մարտի 5-ին՝ ժամը 04.30-ին, գտնվում էր «Իմպերիալ» հյուրանոցում եւ արդեն իսկ վատառողջ էր՝ջերմությունը 37,5 աստիճան: Օրվա ընթացքում դեղորայք էր ընդունում՝ հուսալով, որ ամեն ինչ կկարգավորվի: Մարտի 6-ին ժամը 17:00-ին երգչուհուն ուղեկցող խումբը մարզահամերգային համալիրի դահլիճում փորձ էր անցկացնում: Կազմակերպիչները նույնպես այնտեղ էին եւ սպասում էին երգչուհուն: Սակայն ժամը 17.30-ին հեռախոսազանգ ստացվեց Իրինա Ալեգրովայի համերգների պատասխանատուից, ով տեղեկացրեց, որ երգչուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ջերմությունը 39.5 աստիճան եւ անհրաժեշտ է բժշկական օգնություն: Անմիջապես հրավիրվեցինք համապատասխան բժիշկների «Նաիրի» բժշկական կենտրոնից, ովքեր էլ արձանագրեցին, որ երգչուհու մոտ սուր վիրուսային ինֆեկցիա է՝ իր բարդություններով:

Համերգը հետաձգելու մասին որոշումը կայացնելուց անմիջապես հետո Իրինա Ալեգրովան տարածեց իր ուղերձը, որտեղ նշում էր. «Իմ արվեստի սիրելի երկրպագուներ, ես արեցի ամեն ինչ, որ մեր հանդիպումը կայանա, սակայն հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ եւ այսօր բեմ դուրս գալ չեմ կարող, սակայն համերգն անպայման կկայանա, խնդրում եմ պահպանել տոմսերը – Ձեր Իրինա Ալեգրովա»:

Նա hայտարարեց, որ համերգը կկայանա նույն թվականի ապրիլի 6-ին, «Ֆորպոստարտ» ընկերությունն իր հերթին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ համերգը կկայանա ապրիլի 6-ին, որ բոլոր տոմսերը ուժի մեջ են: Հայտարարությունից հետո պարզվեց, եւ «Ֆորպոստարտ» ընկերությունը տեղեկացրեց, որ ապրիլի 6-ի համերգը եւս հետաձգվում է: Դա պայմանավորված է Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 18-20-ին նախատեսված առաջին խոշոր միջոցառումը՝ «Արարատի ստորոտին»՝միջազգային մեդիաֆորումը, ինչպես նաեւ ապրիլի 22-23-ին Կ. Դեմիրճյանիան անվ. Մարզահամերգային համալիրում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ հասարակական, քաղաքական ֆորումը: Այս միջոցառումների համար համերգային դահլիճի արտաքին տեսքը ամբողջությամբ փոխվելու էր, տեղադրվելու էին բավականին մասշտաբային թեմատիկ դեկորացիաներ, իսկ դա ահռելի աշխատանք էր, ժամանակատար ե՛ւ տեղադրելու, ե՛ւ ապամոնտաժելու առումով (մոտավոր հաշվարկներով նշված միջոցառումների դեկորացիաները ապամոնտաժված կլինեն մայիսի 15-ին), ուստի Իրինա Ալեգրովայի համերգը հնարավոր կլինի կազմակերպել միայն մայիսի 23-ին

Մայիսի 23-ին համերգը կայացավ լեփ-լեցուն դահլիճում եւ Ալեգրովան համերգի ժամանակ շնորհակալություն հայտնեց վստհության համար: Նշեմ, որ ապրիլի 6-ի տոմսերը ուժի մեջ էին մայիսի 23-ի կայանալիք համերգի համար: 

- Արդյո՞ք Դուք կրկին ռիսկի չեք դիմում, նորից բերելով Իրինա Ալեգրովային, չէ որ մարդիկ կասկածով են լցվաց:

Մարդիկ կասկածի մեջ են, քանի դեռ չունեն փաստեր, ունենալուց հետո, հասկանալով, որ չկա խաբեություն, ամեն ոք արդեն ինքն է որոշում ուզում է ներկա գտնվել այս կամ այն համերգին: Ես համոզված եմ, որ իմ ժողովուրդը աշխարհի ամենաբարի եւ մեծահոգի ժողովուրդն է աշխարհում, եւ չկա որեւէ ազգ, որ կարող է մտնել դրության մեջ այնպես, ինչպես անում է հայ ժողովուրդը: Իրինա Ալեգրովան ողջ աշխարհում ռուսական էստրադայի ամենասպասված արտիստն է եւ համոզված եմ, որ մեր հանդիսատեսը, իր հայ արմատներով , սիրելի երգչուհուն կնդունի պատշաճ կերպով եւ գրկաբաց, ինչպես անում է ինքը՛ ԻրինաԱլեգրովան:

Մեր ընկերությունը համագործակցում է Իրինա Ալլեգրովայի հետ ավելի, քան 10 տարի, եւ մենք Հայաստանում կազմակերպել ենք մի շարք համերգները (27.11.2010 թ. – «Տոնական շոու», 21.11.2012 թ. – «Հրաժեշտի համերգ», 06.03.2015 թ. – «Набис» համերգը, որը հետաձգվեց 23.05.2016 թ.-ին ապա կայացավ լեփ-լեցեն դահլիճով 23.05.2016 թ.-ին, իսկ հիմա 05.03.2017 թ. – հոբելյանական համերգ «ՄՈՆՈ»:

- Այս անգամ հանդիսատեսը ի՞նչ է տեսնելու:

Ամբողջովին կերպարանափոխված Իրինա Ալեգրովա: Երգչուհուն ռոք, բլյուզ, դասական երաժշտության էլեմենտներով, կգնահատի նույնիսկ ամենապահանջկոտ հանդիսատեսը:

Բոլորս հիշում ենք, երբ 2012 թ, Ալեգրովան հայտարարեց, որ թողնում է բեմը, քանի որ «այն ամենը, ինչի մասին ցանկություն կար երգելու, կատարվել էր», բայց երբեմն, միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ թողնում ես , հենց այդ ժամանակ է սկսվում ամեն ինչ եւ ամենահետաքրքիրը հայտնվել: Այդպես ստացվեց եւ այս անգամ՝ նոր հեղինակների հետ, նոր ստեղծագործական խմբով, նոր ձայնով, նոր իմիջով եւ լիովին նոր երգացանկով՝ Իրինա Ալեգրովան կներկայացնի իր նոր «Перезагрузка. Перерождение» եւ «Моно» ծրագրերից ստեղծագործություններ, իհարկե կհնչեն նաեւ հին հիթերից, բայց լիովին նոր գործիքավորմամբ եւ հնչողությամբ: Մենք կտեսնենք , կլսենք, կծանոթանանք կերպարանափոխված,նոր եւ անճանաչելի Իրինա Ալեգրովային: Որպես ապացույց երգչուհու կերպարանափոխության, վերջացնեմ հենց Ալեգրովայի նոր ծրագրի բառերով` «Перезагрузка, перерождение»-յով ինչ-որ բան կկոտրվի, ինչ-որ բան կմնա, ինչ-որ բան կփոփոխվի, սա ազատագրում է, կյանքը նոր է սկսվում եւ սկսվում է այս պահին»: