Նյութը՝ Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի
Լուսանկարները՝ Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի
Տեղադրվել է 04-02-2017
«ԱՅՍՕՐ նորարարության համար» առաջին նորարարական ԵԵՊ համաժողովը Երեւանում
Սույն թվականի փետրվարի 3-ից 6-ը Երեւանում տեղի է ունենալու Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի՝ «ԱՅՍՕՐ նորարարության համար» խորագիրը կրող առաջին նորարարական համաժողովը՝ համաֆինանսավորած Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:

Երեւանը կդառնա տեղացի եւ օտարերկրյա 120 երիտասարդ առաջնորդների՝ սոցիալական մարտահրավերներին առնչվող նորարարական գաղափարների ու լուծումների հարթակ:

«ԱՅՍՕՐ նորարարության համար» քառօրյա համաժողովը կհանդիսանա Հայաստանում սոցիալական ձեռներեցությունը խրախուսող, երկրի նորարարական կարողությունները խթանող ու դրանց մասին բարձրաձայնող երիտասարդական նախաձեռնություն:

Համաժողովի չորս օրերի ընթացքում մասնակիցները՝ ընդգրկված վեց հանձնաժողովներում, կքննարկեն հասարակական նորարարությանը եւ ձեռնարկատիրությանը վերաբերող նորարարական լուծումներ այնպիսի թեմաների վերաբերյալ ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, ստարտափների բարելավումը, փախստականների ինտեգրումը աշխատաշուկայում, կանանց դերը գիտության ու տնտեսագիտական ոլորտներում, թվային միասնական շուկայի (DSM) զարգացումը, սննդի անտանգությունը: Խնդիրների շուրջ երիտասարդների մշակած լուծումների համալիր փաթեթները կհանձնվեն ԵԵՊ միջազգային գրասենյակի ինչպես նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դատին, ինչպես նաեւ կներկայացվեն մի շարք տեղական եւ միջազգային ձեռնարկությունների՝ դրանց հետագա իրագործման ակնկալիքով:

Միջոցառման ընթացքում իրենց լավագույնս դրսեւորած հայ պատվիրակները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը ս.թ. ապրիլ ամսին Նորվեգիայում կայանալիք միջազգային ԵԵՊ գլխավոր միջազգային համաժողովին: