Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Չարենցավանի երիտասարդական ուսանողական ՀԿ-ից
Տեղադրվել է 06-03-2017
«Չարենցավանի երիտասարդական ՀԿ-ների կարողությունների զարգացում»
Մարտի 6-ից 10-ը Չարենցավանում կանցկացվի «Չարենցավանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում» ծրագիրը:

Այն իրականացվում է Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպության կողմից: Նպատակն է  երիտասարդական կառույցների գործունեության հմտությունների զարգացումը:

«Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու կամավորական աշխատանք կատարելու սկզբունքներին, կիմանան, թե ինչ է անհրաժեշտ հասարակական կազմակերպություն ստեղծելու համար, կմշակեն ոլորտի հետ կապված ընդհանուր ծրագրեր»,- նշեց Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպության նախագահ Գառնիկ Բեգլարյանը:
Հավելենք, որ ծրագիրը քառօրյա է, անցկացվելու է մարտի 6-ին, 7-ին, 9-ին եւ 10-ին:

Ըստ Գառնիկ Բեգլարյանի՝ դասընթացները կվարեն ոլորտի առաջատար մասնագետները, երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում ծրագիրն էլ շարունակական բնույթ կկրի: