Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 27-03-2017
Հայտնի են «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության լավագույնները
Մարտի 25-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական անդրանիկ մրցանակաբաշխությունը:

Հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող անհատների, ստեղծագործական խմբերի գործունեությունն արժեւորելու եւ խրախուսելու, ինչպես նաեւ 2016 թվականի ընթացքում երաժշտության բնագավառում նշանակալի  նվաճումները հանրության լայն շերտերին ներկայացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվեց «Ծիծեռնակ»-ը:

Մրցանակաբաշխությանը ներկայացված էին 2016 թվականի ընթացքում աչքի ընկած կատարողներն ու ստեղծագործողները: «Ծիծեռնակ» մրցանակ-արձանիկի հեղինակն է դիզայներ Նուռը:

Ժողովրդական երաժշտության ժանրում լավագույնն էին`
 Լավագույն ալբոմ - «Մոկաց սարեր» 
 Լավագույն երաժիշտ-կատարող - Կամո Սեյրանյան
Լավագույն երաժշտախումբ -  «Շողակն» անսամբլ

Դասական երաժշտության ժանրի լավագույններն էին` 
Լավագույն ալբոմ - «Հին ու Նոր Երևան. 2798+»
Լավագույն երաժիշտ-կատարող - Գեւորգ Հակոբյան
 Լավագույն երաժշտախումբ - «Հարությունյան քառյակ»

Մասսայական երաժշտության ժանրի լավագույններն էին`
Լավագույն փոփ երաժշտախումբ - «Դետք»
Լավագույն ռոք երաժշտախումբ - «The Beautified Project»
Լավագույն ջազ երաժշտախումբ - «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ»
Լավագույն ալբոմ - «Նաղաշ» խմբի ձայնասկավառակ
Լավագույն երգ - Իվետա Մուկուչյանի «Love wave»
Տարվա լավագույն համերգային ծրագիր - «Երգ երգոց»

Անվանակարգերից զատ՝ մի խումբ անձինք ոլորտում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրվեցին հատուկ մրցանակներով: Մրցանակակիրների թվում էին պոլսահայ երգչուհի Սիբիլը, Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության համար։

Պատկերասրահ՝ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական անդրանիկ մրցանակաբաշխությունը