Նյութը՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի լրատվական ծառայության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-04-2017
Հայ մարզիկները մեդալներով են վերադառնալու Դուբրովնիկից
Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ, սամբո մարզաձեւից Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն ու Ֆերդինանդ Կարապետյանը տպավորիչ ելույթներ են ունեցել ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում անցկացված Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկությանը:

52 քաշային կարգում Սոսե Բալասանյանը, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, միայն եզրափակիչ գոտեմարտում պարտվել է իտալացի մարզիկ Պիեռուչի Ջուլիային՝ նվաճելով երկրորդ տեղը, իսկ 73 կգ քաշային կարգում Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հաղթանակի կապակցությամբ շնորհավորում է Սոսե Բալասանյանի անձնական մարզիչ Իվան Ազիզբեկյանին, Ֆերդինանդ Կարապետյանի անձնական մարզիչ Դավիթ Խիթարյանին, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի անձնակազմին: