Նյութը՝ «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ից
Տեղադրվել է 08-04-2017
Աշխատանքի հայտարարություն
«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ին անհրաժեշտ է իրավաբան/փաստաբան:

Պաշտոն. իրավաբան/փաստաբան
Ոլորտ. մարդու իրավունքներ եւ շահերի պաշտպանություն
Վայր. ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ. 28 ապրիլի, 2017 թ.

Աշխատանքային պարտականություններ.
• Տրամադրել խորհրդատվություն՝ Կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենսդրության վերաբերյալ,
• Մշակել եւ վերանայել տարաբնույթ պայմանագրեր եւ այլ իրավական բնույթի փաստաթղթեր՝ Կազմակերպության ընթացիկ գործունեությունն ապահովելու նպատակով,
• Մշակել եւ ներկայացնել ծրագրի գործունեության հետ կապված ընթացակարգեր, կանոնակարգեր,
• Պատրաստել ծրագրային ընթացակարգեր, կանոնակարգեր, ինչպես նաեւ վերանայել եւ պարբերաբար արդիականացնել Կազմակերպությունում եւ ծրագրի շրջանակներում կիրառվող ձեւաթղթերի շտեմարանի բովանդակությունը,
• Ներկայացնել ծրագրի գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ իրավաբանական եզրակացություն եւ իրականացնել պայմանագրերի ստուգում,
• Արձագանքել ծրագրի շրջանակներում ստեղծված թեժ գծի հեռախոսազանգերին եւ տրամադրել իրավաբանական անվճար խորհրդատվություն, 
•  Ներկայացնել Կազմակերպության եւ Կազմակերպության շահառուների շահերը պետական եւ ոչ պետական մարմիններում,
• Պատրաստել ծրագրի ընթացքում անհրաժեշտ պաշտոնական գրություններ,
• Շահառուների կողմից ներկայացվող բողոքների հիման վրա կազմել դիմումներ/հայցադիմումներ, 
• Դասընթացների ընթացքում ներկայացնել ըստ ոլորտների տեղական եւ միջազգային օրենսդրությունը,
• Մասնակցել Կազմակերպության այլ գործառույթների իրականացմանը։

Պահանջվող որակավորում.
• Մասնագիտական բարձրագույն կրթություն
• Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ (նախապատվությունը կտրվի փաստաբաններին)
• Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)
• Արագ կողմնորոշվելու եւ թիմում աշխատելու ունակություն
• Թիմային աշխատանքը կազմակերպելու հմտություններ
• Հաղորդակցվելու, լարված իրավիճակում աշխատելու հմտություններ եւ ճկունություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն եւ ինտերնետից օգտվելու ունակություն (MS Office, Internet)

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են եւ ունեն համապատասխան որակավորում եւ փորձ, կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) եւ շարժառիթ նամակը հայերեն տարբերակով ուղարկել logosngo@gmail.com եւ info@logosngo.org  էլ. հասցեներին, ինչպես նաեւ կարող են ներկայացնել Կազմակերպության գրասենյակ՝ ՀՀ, ք. Գյումրի, Ղորղանյան 79 (Ռադիո Մարիամի հարեւանությամբ)։ Խնդրում ենք էլ. նամակի թեմա դաշտում նշել «Իրավաբան/փաստաբան», այլ կերպ Ձեր դիմումը չի դիտարկվի:

Լրացուցիչ տեղեկատվություն
Ծրագրի սկիզբը. 28.03.2017 թ.-30.12.2018 թ.
Տեւողությունը. երկարաժամկետ
Հաշվետու է. ծրագրի ղեկավարին, ՀԿ նախագահին

Ծրագրի մասին. «Քաղաքացիական իրազեկում եւ մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագիր։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) կողմից։

Ծրագրի նպատակն է՝ ընդլայնել քաղաքացիական եւ քաղաքական գործընթացներում Շիրակի մարզի բնակչության մասնակցությունը։ 

Խնդրում ենք մինչ ուղարկելը կարդալ սկզբից մինչեւ վերջ՝ համոզվելու համար, որ Ձեր դիմումը համապատասխանում է մեր կողմից սահմանված պահանջներին։ Շնորհակալություն ծրագրի եւ մեր թիմում աշխատելու համար Ձեր ունեցած հետաքրքրության համար։