Նյութը՝ «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ից
Տեղադրվել է 10-04-2017
Աշխատանքի հայտարարություն
«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ին անհրաժեշտ է մարդկային եւ կամավորական ռեսուրսների պատասխանատու:

Պաշտոն․ Մարդկային եւ կամավորական ռեսուրսների պատասխանատու
Ոլորտ․ Մարդու իրավունքներ եւ շահերի պաշտպանություն
Վայր. ՀՀ, Շիրակի մարզ ք․Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ․ 28 ապրիլի, 2017թ․

Աշխատանքային պարտականություններ.
•    Տրամադրել տեղեկատվություն եւ աջակցել աշխատակազմին, ղեկավար անձնակազմին կադրերի եւ նրանց աշխատանքին վերաբերող բոլոր հարցերում,
•    Աջակցել աշխատակազմին եւ ղեկավար անձնակազմին զարգացնելու աշխատակիցների հմտությունները եւ ունակությունները,
•    Վերահսկել աշխատանքի ցուցանիշները եւ աշխատակիցների հաճախելիությունը,
•    Կոորդինացնել կադրերի ընտրությունը եւ ներգրավումը՝ ապահովելու աշխատողների ընդունելության ժամանակին կազմակերպված եւ լիարժեք գործընթաց,
•    Պատրաստել աշխատակիցների եւ կամավորների աշխատանքների նկարագրության ուղեցույց,
•    Աջակցել աշխատակիցների պահպանմանը, առաջխաղացմանը եւ ստեղծել նպաստավոր պայմանների,
•    Իրականացնել ներքին եւ արտաքին վերապատրաստումների կարիքների բացահայտում, համապատասխան վերապատրաստումների կազմակերպում եւ իրականացում,
•    Իրականացնել աշխատակիցների մոտիվացիայի բացահայտում եւ մոտիվացիայի բարձրացմանն ուղղված միջոցառումներ,
•    Աշխատանքային հարաբերությունների փաստաթղթային ձեւակերպում, համապատասխան փոփոխությունների գրանցում, անձնական գործերի կազմում, վարում եւ պահպանում։

Պահանջվող որակավորում.
•    Բարձրագույն կրթություն, գերադասելի է կառավարման որակավորումը
•    Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հայաստանյան հասրակական կազմակերպությունների միջավայրում,
•    Վարչարարկան գրագրության տիրապետում,
•    Աշխատակազմի կառավարման գծով ներքին հետազոտական փորձ,
•    Ունակություն միաժամանակ աշխատելու բազմազան հանձնարարականների ուղղությամբ լարված աշխատանքի պայմաններում, միաժամանակ լինելով ունակ՝ նկատելու կարեւոր մանրուքները,
•    Առաջնահերթությունների տարանջատում,
•    Ժամանակի էֆեկտիվ կառավարման ունակություն,
•    Իր լիազորության շրջանակներում արդարացի եւ անկախ որոշումներ կայացնելու օժտվածություն,
•    Գերազանց կազմակերպական ունակություններ, պլանավորման, համակարգման ունակություններ,
•    Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում համբերատարություն, դիպլոմատիա, գործընկերներին լսելու եւ նրանց կարծիքը հարգելու պատրաստակամություն,
•    Գրավոր եւ բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
•    Հայերենի եւ անգլերենի գերազանց իմացություն,
•    Համակարգչային ունակություններ (MS Office-ի գերազանց իմացություն)
•    Անհատական եւ թիմային աշխատանքի պատրաստակամություն եւ համապատասխան կարողություններ,
•    Դասընթացների միջոցով եւ անձնական նախաձեռնությամբ գիտելիքները լրացնելու պատրաստակամություն,

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են եւ ունեն համապատասխան որակավորում եւ փորձ, կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) եւ շարժառիթ նամակը հայերեն տարբերակով ուղարկել logosngo@gmail.com եւ info@logosngo.org  էլ. հասցեներին, ինչպես նաեւ կարող են ներկայացնել կազմակերպության գրասենյակ ՀՀ, ք․Գյումրի Ղորղանյան 79 (Ռադիո Մարիամի հարեւանությամբ)։ Խնդրում ենք էլ. նամակի թեմա դաշտում նշել «Մարդկային ռեսուրսներ», այլ կերպ Ձեր դիմումը չի դիտարկվի:

Լրացուցիչ տեղեկատվություն
Ծրագրի սկիզբը. 28.03.2017թ.-30․12․2018թ․
Տեւողությունը. երկարաժամկետ
Հաշվետու է․ Ծրագրի ղեկավարին, ՀԿ Նախագահին

Ծրագրի մասին. «Քաղաքացիական իրազեկում եւ մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագիր։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) կողմից։

Ծրագրի նպատակն է՝ ընդլայնել քաղաքացիական եւ քաղաքական գործընթացներում Շիրակի մարզի բնակչության մասնակցությունը։ 

Խնդրում ենք մինչ ուղարկելը կարդալ սկզբից մինչեւ վերջ՝ համոզվելու, որ ձեր դիմումը համապատասխանում է մեր կողմից սահմանված պահանջներին։ Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: