Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 14-04-2017
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության աշխատանքային խմբի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամների ընդգրկման համար հայտարարել է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական քաղաքականության եւ երիտասարդական աշխատանքի տեղական եւ միջազգային փորձագետներ, երիտասարդական հետազոտողներ: Աշխատանքային խմբում մրցութային կարգով ընդգրկվելու են ոչ պետական հատվածը ներկայացնող 5 անդամներ:

Դիմում-հայտերը` համաձայն կից ներկայացվող հաստատված ձեւի, եւ ինքնակենսագրականները (CV) մինչեւ 2017 թվականի ապրիլի 25-ը ներառյալ թղթային եւ էլեկտրոնային (խտասկավառակի վրա) տարբերակով անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչություն (ք. Երեւան, Աբովյան 9, 227 աշխատասենյակ, հեռ.՝ 011 54-69-31): 

Ընտրության ժամանակ առավելությունը տրվելու է քաղաքականության մշակման փորձ ունեցող դիմորդներին:

Աշխատանքային խմբում աշխատանքը իրականացվելու է հասարակական հիմունքներով: