Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝
Տեղադրվել է 18-04-2017
Գյումրիում աննախադեպ մշակութային շունչ է թեւածում
Ապրիլի 15-ին Գյումրիում աննախադեպ մշակութային տոնակատարություն էր տեղի ունենում:

Այդ օրը մեկնարկեցին «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 5 անվանակարգերի լսումները՝ ակադեմիական երգեցողություն, երգչախումբ, ժողովրդական գործիքներ եւ երգեցողություն, խորեոգրաֆիկ արվեստ եւ այս տարվա նորույթը՝ զինվորական նվագախումբ եւ երգչախումբ, որը նվիրվեց անցած տարի ավիաաղետին զոհ գնացած Ալեքսանդրովի անվան երգչախմբին: Ի դեպ, այդ երգչախմբից  միակ մասնակիցը, ով խմբի հետ չէր մեկնել համերգի եւ փրկվել էր ավիաաղետից, այսօր Գյումրիում է եւ ելույթ է ունենալու փառատոնի բացման համերգին:

Նույն օրը ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի դահլիճում մի շարք երկրների (ՌԴ, Հունգարիա, Չինաստան եւ այլն) ավելի քան 50  աշխարհահռչակ գիտնականների մասնակցությամբ մեկնարկեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը, որի ընթացքում գիտնականները դասախոսություններ ներկայացրեցին ինչպես իրենց, այլեւ հարեւան երկրների մշակույթի վերաբերյալ՝ վեր հանելով մշակութային խնդիրները: