Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 07-05-2017
Տեղի ունեցավ մասսայական վազք՝ «Հանուն հաղթանակի եւ խաղաղության» նշանաբանով
Մայիսի 7-ին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգուց մեկնարկեց առաջին մասսայական վազքը՝ «Հանուն հաղթանակի եւ խաղաղության» նշանաբանով:

Մասնակիցները վազքով անցան ավելի քան 4 կմ՝ «Հաղթանակ» զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչեւ Հանրապետության հրապարակ:

Միջոցառումը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, Հայաստանի եռամարտի ֆեդերացիան եւ Երեւանում «Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնը»՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, նախարարության, դեսպանատան աշխատակիցներ, ինչպես նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Նախքան մասսայական վազքի մեկնարկը ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին: 

Պատկերասրահ՝ Մասսայական վազք՝ «Հանուն հաղթանակի եւ խաղաղության»