Նյութը՝ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայից
Տեղադրվել է 16-05-2017
Էկոտուրիզմը գյուղական համայնքներում
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է «Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. հիմնախնդիրները եւ արդի լուծման ուղիները» խորագիրը կրող սեմինար:

Սեմինարը նախատեսված է գործող եւ ուսանող տուրիստական գործակալների, զբոսավարների, էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցների համար:

Ծրագիրը նախատեսվում է Ծաղկաձորում անցկացնել մայիսի 26-28-ն ընկած ժամանակահատվածում:

Միացյալ ազգերի կազմակերպությունը 2017 թ.-ը հայտարարել է որպես Կայուն զբոսաշրջության զարգացման միջազգային տարի (A/RES/70/193), որը եզակի հնարավորություն է ընձեռում բարձրաձայնելու Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարների ու առկա խոչընդոտների մասին: Միեւնույն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունը զարգացման գերակա ուղղություններից մեկն է հայտարարել կայուն տուրիզմը: Ուստի սույն ծրագիրն ուղղված է նպաստելու  եւ խրախուսելու կայուն տուրիզմը Հայաստանում առհասարակ՝ շեշտը դնելով գյուղական համայնքների վրա:

Ծրագրի նպատակն է՝
•    խթանել Հայաստանում կայուն տուրիզմի բիզնեսի զարգացմումը եւ դեպի նշված ոլորտ ներդրումների հոսքի ակտիվացումը,
•    նպաստել բնության պահպանվող տարածքների անքակտելի ու կայուն զարգացմանը, խնայողաբար օգտագործմանը եւ հաջորդ սերունդներին հնարավորինս անձեռնմխելի փոխանցմանը,
•    աջակցել գյուղական համայնքների զարգացմանը։ 

Ծրագիրը կնպաստի գյուղական համայնքներում կայուն էկոտուրիզմի զարգացմանը։ 

Ծրագիրը կլուսաբանի էկոտուրիզմի զարգացման հիմնախնդիրները, կտրվեն հնարավոր լուծման ուղիները, եւ կվերլուծվի համայնք-պահպանվող տարածք-տուրօպերատոր եռակողմ կապը:

Ծրագրի առանցքային թեմաներն են՝
1.    զբոսաշրջության կառավարման ձեւեր եւ առաջարկություններ,
2.    գյուղական համայնքի զարգացման մոդելները, առավելություններն ու սահմանափակումները,
3.    համայնք-գործակալություն համագործակցության հիմնական քայլերը,
4.    պատմամշակութային վայրեր եւ կոթողներ,
5.    համայնքում զբոսաշրջության ռեսուրսների եւ ենթակառուցվածքի գնահատում,
6.    առաջարկվող զբոսաշրջության տեսակներ եւ երթուղիներ,
7.    բիզնես ծրագրերի կազմում զբոսաշրջության ոլորտում:


Մասնակիցները պետք է լինեն գործող եւ ուսանող
•     տուրիստական գործակալներ,
•    զբոսավարներ, 
•    էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցներ:

Լրացված հայտերն ուղարկել nersisyan.liana@gmail.com էլ. հասցեով մինչեւ 22.05.2017, ժամը 24.00:

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչեւ 23.05.2017:

Ծրագրի բոլոր ծախսերը ֆինանսավորում է կազմկոմիտեն: