Նյութը՝
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-05-2017
Արդեն հայտնի են A21TV «AWARD 2017»-ի մրցանակակիրները
Մշակութային ալիքի ուղիղ եթերում հայտարարվեցին մշակութային ալիքի մրցանակաբաշխության՝ երգարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի եւ հագուստի մոդելավորում բաժնի ժյուրիի գնահատականները, որոնց արդյունքում էլ որոշվեցին հաղթողները:

Երգարվեստ բաժնում հաղթող ճանաչվեց Սուրեն Պողոսյանը, իսկ նրա մրցակից Վարդան Բարսեղյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Երգարվեստի փոքրերի անվանակարգում հաղթեց Էլինա Չոլախյանը, իսկ նրա մրցակցուհին՝ Մեգի Բադիրյանը, գրավեց 2-րդ հորիզոնականը:

Կինոարվեստում պայքարը բավականին թեժ էր: Ժյուրիի գնահատականների արդյունքում լավագույնը ճանաչվեց ռեժիսոր Անի Հակոբյանի «Շրջապտույտ» ֆիլմը:

Կերպարվեստ բաժնում հաղթող ճանաչվեց Շուշան Գեւորգյանը: 2 մասնակիցներ էլ՝ Եկատերինա Վալեանուն եւ Զոհրաբ Թովմասյանը, հավաքեցին նույնքան միավորներ, եւ մշակութային ալիքը դիմեց իր հեռուստադիտողներին, որոնց քվեարկության արդյունքում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Զոհրաբ Թովմասյանը: