Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու եւ 360 Yerevan-ի
Տեղադրվել է 16-05-2017
Ուսանողի ամեն օրն էլ տոն է
Այսօր Երիտասարդության եւ ուսանողության օրն է, որը Մայր բուհում ամեն տարի նշվում է մեծ շուքով:

Այդ առթիվ Մայր բուհի դահլիճում կայացավ համերգ-մրցանակաբաշխություն, որի ընթացքում ամփոփվեցին ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված էսսեների մրցույթի արդյունքները, ինչպես նաեւ պարգեւատրվեցին ակտիվ գործունեություն ծավալած ուսխորհրդականները:

ՈՒԽ-ի մշակույթի հանձնաժողովի նախագահ Աննա Գարեգինյանի ղեկավարությամբ ուսանողները մեծ շուքով էին պատրաստվել միջոցառմանը:

Ակտիվ Աննան սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, սիրում է իր բուհն ու առանց բուհի իր երիտասարդական կյանքը չի պատկերացնում: Լինելով բակալավրի չորրորդ կուրսի ուսանող` Աննա հստակ որոշել է` ուսումը շարունակելու է մագիստրատուրայում, քանի որ գտել է իր ուսանողական կյանքի գունավոր բանալին:

Օգտվելով առիթից՝ Աննան շնորհավորեց ուսանողներին՝ մաղթելով ուսանողական ակտիվ կյանք եւ ուսանողական իրենց գույնը գտնելու հնարավորություն:

Մարիամ Մայրիկյանն էլ Մայր բուհի ակտիվ ուսանողուհիներից է, ԵՊՀ-ի ոչ մի միջոցառում չի իրականանում առանց նրա: Այսօր Մարիամը պատասխանատու էր ազգագրական պարերի համար:

Մարիամի համոզմամբ՝ ուսանողի յուրաքանչյուր օրը տոն է. «Մեծ սիրով եւ պատասխանատվությամբ եմ վերաբերվում ամենամյա այս տոնին, չնայած մեր` ուսանողներիս համար հատուկ օրեր անհրաժեշտ չեն»:

Միջոցառման օրն ընտրված լավագույնները պարգեւատրվեցին պատվոգրերով, ՈՒԽ արծաթե մեդալով եւ հուշանվերով: 



Դահլիճի ուրախ տրամադրությունն ապահովեցին երգիչ-երգչուհիներ Նարե Գեւորգյանը, «XFactor 4» ծրագրի մասնակիցներ Ծյոմը, Էմմանուելը եւ Մարիամը, Հովհաննես Ալեքսանյանը, ԵՊՀ-ի ուսանողները։ 

Ներկայացնում ենք «Ուսանող-2017» մրցույթի հաղթողներին.

Անուշ Ոսկանյան - Ֆարմացիայի ինստիտուտ
Սիրանուշ Պողոսյան - Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Տաթեւիկ Դունամալյան - Արեւելագիտության ֆակուլտետ
Անահիտ Ազատյան - Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
Սվետլանա Ավանեսյան - Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետ
Աննա Նազարյան - Հայ բանասիրության ֆակուլտետ
Չինար Մովսիսյան - Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Հայկ Գեւորգյան - Ֆիզիկայի ֆակուլտետ
Հասմիկ Վարդումյան - Կենսաբանության ֆակուլտետ
Աստղիկ Մարիկյան - Աստվածաբանության ֆակուլտետ
Զավեն Վարտումյան - Իրավագիտության ֆակուլտետ
Հովհաննես Ադունց - Քիմիայի ֆակուլտետ
Դավիթ Աքելյան - Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ
Վահե Պետրոսյան - Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ
Զարուհի Իսավերդյան - Ռուս բանասիրության ֆակուլտետ
Լաուրա Մարտիրոսյան - Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Օֆելյա Թադեւոսյան - Սոցիոլոգիայի ֆակուլտետ
Լիլիա Կիրակոսյան - Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետ  
Զեմֆիրա Եգանյան - Պատմության ֆակուլտետ
Նարեկ Ավագյան - Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ