Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 01-08-2017
Մեկնարկել է կարճ հաղորդագրությամբ (sms) քվեարկությունը
ՀՀ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթի համար օգոստոսի 1-ից 25-ը կիրականացվի քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms) փուլը:

Ինչպես տեղեկացրել էինք նախկինում թեկնածու քաղաքները երեքն են՝ Ջերմուկը (հայտը կցվում է), Իջեւանը (հայտը կցվում է) եւ Գավառը (հայտը կցվում է) :

Ձեր նախընտրած քաղաքի օգտին կարող եք կարճ հաղորդագրություն (sms) ուղարկել 1008 համարին՝ հաղորդագրության մեջ նշելով քաղաքներից որեւէ մեկի կոդը (կոդը պետք է գրել լատինատառ եւ մեծատառերով)՝ EMG (Գավառ քաղաքի համար), EMI (Իջեւան քաղաքի համար) կամ EMJ (Ջերմուկ քաղաքի համար):

Մեկ sms-ի արժեքը 300 դրամ է:

SMS քվեարկությունից հավաքված ողջ հասույթը տրամադրվելու է հաղթող մայրաքաղաքում ծրագրերի իրականացմանը: