Նյութը՝ Շանթ Ալեքսանդրի
Լուսանկարները՝ Շանթ Ալեքսանդրի
Տեղադրվել է 08-08-2017
Երիտասարդները բացահայտում են իրենց նախնիների հայրենիքը
2016 թվականին, Գյումրին ճանաչվեց ՀՀ երիտասարդական մայրաքաղաք եւ երիտասարդները՝ որպես շարժիչ ուժ, շարունակում են իրենց ձեռքբերումներն ու զարգացումը:

Գյումրիում գործում են մի շարք ՀԿ-ներ,  որոնց նպատակն է երիտասարդությանը ներգրավել շուրջ 47 հանրային դպրոցների կյանքին:

Այս ամառն էլ Հայաստան բերեց «Դեպի Հայքի» կամավորների ալիքը: Նրանցից շատերը մի քանի ամիս անցկացնում են Հայաստանում եւ իրենց հմտությունների շրջանակներում դասավանդում են հայ երիտասարդներին:

Դեպի Հայք հիմնադրամը 20-32 տարեկան աշխարհասփյուռ երիտասարդներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց նախնիների հայրենիքը՝ կամավորական աշխատանքներ կատարելով Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում: Կամավորները հաճախը բնակվում են հյուրընկալ ընտանիքներում:

23-ամյա Թարա Բաղդասարյանն, որ եկել է Կալիֆորնիայից, ասում է. «Չափազանց տպավորված եմ Թումո կենտրոնի ուսանողներից, նրանցից յուրաքանչյուրն այնքան ստեղծագործ է, այնքան առաջադեմ»: Հայաստան ժամանելու օրվանից Թարա Բաղդասարյանը Թումոյում ղեկավարել է տիկնիկագործության սեմինարներ եւ անիմացիայի դասընթացներ:

Մեյնից ժամանած երիտասարդների խորհրդական Ջեսիկա Լաբբեն ասում է.  «Սա իրական արկած է ինձ համար: Չնայած, որ ես աշխատել եմ տարբեր տարիքի երեխաների հետ, սովորաբար նրանք գոնե մի քիչ իմացել են անգլերեն, բայց սա այդ դեպքը չէր»:



Չնայած, որ շատ կարճ ժամանակ է ինչ Գյումրիում է,  Լաբբբեն, շատ արագ գլխի ընկավ, որ Գյումրիում երիտասարդության զարգացման հնարավորությունը առկա է: Նա նշում է. «Ես կարծում եմ, որ այստեղ կան շատ կենտրոններ, որոնք առաջարկում են անգլերենի ուսուցման բազմազան տարբերակներ, համակարգչային հմտություններ ձեռ բերելու հնարավորություններ: Դա ուղղակի հրաշալի է»:

Հունիս ամսից սկսած Ալեք Օհանյանը ներգրավված է «Դեպի առաջ»  կազմակերպությունում, որն աշխատում է երիտասարդների հետ, ովքեր դեռ ապրում են տնակներում:  Ծրագրի շահառու երեխաները ստանում են սնունդ, դպրոցական պարագաներ, անցնում են դասընթացներ եւ նույնիսկ օգտվում են ատամնաբույժի անվճար ծառայություններ: Շաբաթական մի քանի օր Օհանյանը հանդիպում է երիտասարդների հետ, նրանց հետ անցկացնում եմ ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ, թիմում աշխատելու հմտություններով կիսվում եւ ամենօրյան կյանքից կտրելու համար , զվարճանքի եւ հանգստի խաղեր  կազմակերպում:

Շատ կամավորների համար նրանց ինքնաճանաչման Շիրակի ուղին այս օգոստոսին մոտենում է ավարտին, սակայն առաջին անգամ Դեպի Հայք Հայաստանը Գյումրիում ընդարձակում է իր գործունեությունը՝ սեզոնայինից դարձնելով տարեկան՝ պահելով իրենց կապը քաղաքի հետ:

Դեպի Հայք հիմնադրամի եւ նրա գործունեության մասին տեղեկություններ կարող եք գտնել այցելելով  www.birthrightarmenia.org  կայք: