Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 16-08-2017
Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը. շուտով
Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին:

Yeghoyan Production- ը նոր տեխնալոգիայի փորձ է իրականցնում Վահագ Ռաշի արդեն իսկ սիրված եւ Youtube-ում մոտ 500 հազար դիտում ունեցող «Ես կգամ» երգի հիման վրա։
Նմանատիպ հոլովակ պատրաստելը բավականին ժամանակատար է ու աշխատատար:

Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը: Անիմացիաներն ու 360° մշակումն իրականացրել է Տիգրան Առաքելյանը, ով նաեւ նախագծի գեղարվեստական ղեկավարն է (ONOFF studio): Մոնտաժը՝ Սուրեն Սարգսյանի:

Ինչ վերաբերում է երգին, ապա երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, իսկ խոսքերը հեղինակել է Տաթեւ Ոսկանյանը:

Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը ստեղծողները վստահ են, որ այն հետաքրքիր փորձ է հայաստանյան վիդեո արտադրության մեջ եւ ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի այն դուր գա հայ հանդիսատեսին: Համացանցում արդեն իսկ հասանելի է հոլովակի անոնսը: