Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-09-2017
Հայ շախմատիստները՝ առաջատարների շարքում
«Yerevan Open» միջազգային շախմատի մրցաշարում գնալով ընդգծվում են առաջատարները:

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Yerevan Open» անվանումը կրող միջազգային հեղինակավոր մրցաշարում կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Եվ ահա տուրի ավարտից հետո արդեն կան ընդգծված առաջատարներ. 7 շախմատիստ ունի 100 տոկոսանոց ցուցանիշ, այսինքն՝ նրանք 3 տուրերի ընթացքում տոնել են 3-ական հաղթանակ:

Ուրախությամբ պետք է փաստենք, որ նշյալ 7 առաջատարներից 4-ը հայ շախմատիստներ են: Առաջատարների թվում են Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Արտաշես Միսանյանն ու Կարեն Գրիգորյանը, շախմատի միջազգային վարպետ Արման Միքայելյանը, ինչպես նաեւ Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը:

Այսօր կայանում են միջազգային մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները: